• Latest news

Մշտական հոգնածության 7 քողարկված պատճառ

26 օգոստոսի, 2015  10:48

Մշտական հոգնածության ամենաակնհայտ պատճառներն են անեմիան, շաքարախտը, հիպոտիրեոզը ու հեպատիտ Ց-ն։ Սակայն հոգնածությունը կարող է ունենալ նաեւ քողարկված պատճառներ, որոնց մասին Դուք չեք էլ կռահում։ Դրանց մասին պատմել է բժշկուհի Բրենդա Փաուելը։

1․Սննդակարգում ֆասթ ֆուդի ավելցուկը

Եթե Ձեր սննդակարգում շատ են տրանս-ճարպերը, հագեցած ճարպերը, վերամշակված մթերքները ու շաքարը ՝ ապա Դուք ամենայն հավանականությամբ, մշտապես եռանդի ու ուժերի պակաս կզգաք։ Բոլոր այդ տեսակի մթերքները խորհուրդ են տալիս փոխարինել ավելի օգտակարով՝ ձկնեղենով, ընկույզով, սերմերով ու ոլոռազգիներով։

2․ Սննդարար նյութերի պակաս

Ժամանակակից շատ մթերքներում օրգանիզմի համար բավարար վիտամինների ու միներալների՝ օրինակ յոդի ու սելենիումի պակաս կա։ Այդ դեպքում Ձեր ինքնազգացողությունը կլավանա վիտամինների ու միներալների հաբեր ընդունելուց։

3․ Օմեգա -3 –ի պակաս

Ձուկը հարուստ է օրգանիզմի համար անհրաժեշտ օմեգա -3 ճարպաթթուներով, բայց մարդկանց մեծ մասը բավարար քանակության ձուկ չի ուտում։

4․Վիտամին Դ-ի պակաս

Այդ վիտամինն օրգանիզմին տալիս է էներգիա, իսկ դրա պակասի դեպքում մարդը սկսում է մշտական հոգնածություն ու ուժերի պակաս զգալ։

5․Մագնիումի պակաս

Շատերը չեն ստանում օրգանիզմին ու հատկապես ոսկորներին ու մկաններին  անհրաժեշտ մագնիումի նույնիսկ կեսը։ Մագնիումի պակասը  առաջացնում է անքնություն, մկանային սպազմեր, հոդացավ, տագնապի զգացում եւ բարձր ճնշում։

6․Քնի պակաս

Քնի պակասը մշտական հոգնածության ու ուժերի բացակայության ամենակարեւոր պատճառներից է, չնայած շատերը չեն գիտակցում դա։

7․ Անշարժ կենսակերպ

Որքան էլ տարօրինակ չթվա ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը  հոգնեցնում է մեզ ու զրկում եռանդից։ Եթե ուզում եք ավելի եռանդուն լինել օրվա ընթացքում, սկսեք մարզվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել