• Latest news

Ինչպես կազմակերպել դպրոցականների ճիշտ սնունդը

27 օգոստոսի, 2015  11:45

Ինչպե՞ս անել, որպեսզի դպրոցական երեխան ճիշտ սնվի, ստանա անհրաժեշտ սննդարար նյութերը, չմնա քաղցած ու չթունավորվի։ Այս հարցերին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը։

• Ցանկալի է դպրոցականին սովորեցնել առավոտյան դպրոց գնալուց առաջ նախաճաշել։ Այդպես նա օրվա ընթացքում ավելի շատ էներգիա կունենա, եւ գլուխն էլ ավելի լավ կաշխատի։ Ավելին՝ շատ մասնագետներ պնդում են, որ օրվա ընթացքում նյութափոխանակությունը կախված է հենց նախաճաշից, ուստի այն անտեսել չի կարելի։

• Երեխային ճաշի համար չտալ արագ փչացող մթերքներ, ինչպես օրինակ՝ կրեմով քաղցրավենիք, մայոնեզով աղցաններ։ Այս մթերքներում, եթե դրանք երկար ժամանակ սառնարանում չեն լինում, ակտիվորեն ախտածին բակտերիաներ են զարգանում, այնպես որ, ուտելով դրանք, երեխան կարող է թունավորվել։ Ավելի լավ գաղափար է դրա փոխարեն երեխայի հետ բուտերբրոդներ դնել այնպիսի մթերքներից, որոնք մի քանի ժամվա ընթացքում չեն փչանում, ինչպես նաեւ մրգեր եւ բանջարեղեն։

• Ցանկալի է նաեւ բացատրել երեխային, որ բուֆետից արագ փչացող մթերքներ գնել չի կարելի։ Որքան էլ որ դրանք ախորժալի տեսք ունենան, միշտ առկա է դրանցից թունավորվելու վտանգը։

• Երեխայի սննդակարգում ցանկալի է նվազագույնի հասցնել հագեցած ճարպեր պարունակող մթերքների քանակը (օրինակ՝ երշիկ եւ նրբերշիկ)։ Դրա փոխարեն սննդակարգում պետք է ընդգրկել կալցիումով հարուստ կաթնամթերք, սպիտակուցներ մսի, թռչնամսի, ձկան, ձվի տեսքով եւ իհարկե միրգ ու բանջարեղեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել