Լյուկ Դենիսոնը, որն այժմ 8 տարեկան է, ծնվել էր ձախ ձեռքի վրա առանց մատների: Դա տղային չի խանգարել նորմալ, լիարժեք կյանքով ապրել, բայց նրա կյանքն ավելի է լավացել, երբ նա e-NABLE-ից 3D տպիչով տպված նոր ձեռք է ստացել:
e-NABLE – ը կամավորների խումբ է, որոնք ամբողջ աշխարհի երեխաների համար 3D տպիչով տպված ձեռքի պրոթեզներ են ստանում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի քանի ընկեր ցանկացել են օգնել մի երեխայի: Հետո շարժմանը նոր մարդիկ են միացել՝ ինժեներներ, թերապեւտներ, համալսարանի պրոֆեսորներ, դիզայներներ, երգիչներ, ուսուցիչներ եւ շատ այլ մարդիկ, եւ այս պահին e-NABLE-ը ամբողջ աշխարհից 5000 կամավորի է միավորում:
8-ամյա Լյուկի հայրը՝ Գրեգը կապվել է e-NABLE-ի երեխաների հետ եւ նրանց օգնել է տղայի համար պրոթեզ մշակել: Ավելին՝ այժմ նա տանը 3D Ultimaker տպիչ ունի, որի օգնությամբ նա որդու ձեռքի համար տարբեր գույների, տարբեր դիզայնով տպիչներ է տպում: Իսկ եթե ինչ-որ բան հանկարծ ջարդվում է կամ էլ լավ չի աշխատում, ամհրաժեշտ մասն անմիջապես նորից է տպվում:
Երեխաները սիրում են գունավոր պրոթեզներ, նկատել է Ահարոն Բրաունը e-NABLE-ից, որովհետեւ գույները տարբերվելու եւ ինքն իրեն սուպերհերոս զգալու հնարավորություն են տալիս: Օրինակ՝ պրոթեզներին Կուղխերի ճանկերի նման ճանկեր են ավելացնում: Երեխաներին դա շատ է դուր գալիս:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր