• Latest news

Գիտնականները ապացուցել են խումհարի անխուսափելիությունը

2 սեպտեմբերի, 2015  15:10

Նիդեռնալդների գիտնականները հերքել են հանրահայտ առասպելն այն մասին, իբրեւ կան որոշ «բախտավորներ», ում խմելուց հետո երբեք չի սպառնում խումհարը: Պարզվում է, որ այս վիճակը, որը պայմանավորված է ոգելից խմիչքով թունավորվելով, անխուսափելի է բոլորի համար:

Ուտրեխտի համալսարանի հետազոտողները ցույց են տվել, որ ընդունված տեսակետն այն մասին, իբրեւ ոգելից խմիչքի սիրահարների 25-35 տոկոսը երբեք չեն ընկնում խումհարի մեջ, քանի որ այսպես ասած բախտավոր աստղի տակ են ծնվել, իրականությանը չի համապատասխանում:

Փորձին մասնակցել է Կանադայի 789 ուսանող, ովքեր կանոնավոր կերպով օգտագործում են ոգելից խմիչք: Նրանք հայտնել են այն մասին, թե ինչ հաճախությամբ, ինչ քանակությամբ ոգելից խմիչք են  սովորաբար օգտագործում, ու ինչ ախտանիշներ են ունենում հաջորդ օրն արթնանալիս: Օգտագործելով այս տեղեկությունները ՝ գիտնականները կարողացել են կազմել մարդու խումհարի ախտանիշների վրա արյան մեջ ոգելից խմիչքի խտության ազդեցության անհատական մոդելները:

Ուսանողների 79 տոկոսի մոտ, ովքեր վստահեցնում էին, որ երբեք խումհարի մեջ չեն ընկնում, արյան մեջ ոգելից խմիչքի խտությունը կազմում էր 0.10 տոկոս, ինչն ընդամենը կրկնակի է գերազանցում եվրոպական երկրների մեծ մասում ավտոմեքենա վարելիս վարորդի արյան մեջ ոգելիցի խտության թույլատրելի սահմանը ու շատ քիչ է գերազանցում  ԱՄՆ-ում թույլատրվող սահմանը (0.08 տոկոս): Բնական է, որ ոգելից խմիչքի այդքան քիչ խտության դեպքում այդ մարդիկ խումհարի որեւէ նշան չէին զգացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել