• Latest news

Հաշմանդամություն ունեցող աղջիկը բարձրացնում է իր քաշից կրկնակի ծանր ծանրաձող

3 սեպտեմբերի, 2015  10:53

29 -ամյա Գրետա Վարդանյանը արդեն 8 տարի է զբաղվում է ծանրամարտով: Գրետան ընդամենը 51 կգ է կշռում, բայց բարձրացնում է 110 կգ քաշով ծանրաձող, ինչը կրկնակի ավել է նրա սեփական քաշից: Գրետան մոտ ապագայում մտադիր է մասնակցել Բրազիլիայում կազմակերպվող Օլիմպիական խաղերին ու աշխարհին ցույց տալ, թե ինչ արդյունքների է կարողացել հասնել ՝ չնայած իր հաշմանդամությանը. նա տեղեշարժվում է միայն հենափայտերի օգնությամբ կամ սայլակով:

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ երիտասարդ կինը հանկարծ որոշել է զբաղվել ծանրամարտող:

Գրետան, ինչպես նա պատմել է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, ծնունդով Գյումրի քաղաքից է ու այնտեղ էլ ապրում է: Ծանրամարտը միշտ այդ քաղաքում սիրված մարզաձեւ է եղել, դրա համար էլ մի գեղեցիկ օր Գրետան որոշել է փորձել նաեւ իր ուժերը: Եվ հասկացել է, որ կարծես գտել է իր կոչումը: Նա բավականին լավ էր անում ծանրաձողով վարժությունները, դրա համար էլ որոշել է շարունակել պարապմունքները՝ աստիճանաբար ավելացնելով ծանրաձողի քաշը ու անելով ավելի բարդ վարժություններ:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ծանրամարտը՝ փաուերլիֆթինգը, մի փոքր տարբերվում է այն սպորտաձեւից, որին սովոր ենք մենք. այստեղ մարզիկները ծանրաձողը բարձրացնում են պառկած դիրքից՝ երեք մոտեցումով: Իսկ դատավորը գնահատում է վարժության կատարման որակը՝ արդյոք ձողը դիպչել է մարզիկի մարմնին, արդյոք ամեն ինչ ճիշտ է արվել:

«Ցանկացած մարզիկի համար ամենակարեւորը օլիմպիական ոսկե մեդալը նվաճելն է: Եվ ես բացառություն չեմ ՝ իմ գլխավոր նպատակը Բրազիլիայում 2016թ. անցկացվող Օլիմպիական խաղերին մասնակցելը եւ ոսկե մեդալ ստանալն է»,- խոստովանել է Գրետան:

Սակայն Գրետայի կյանքը չի սահմանափակվում մարզադահլիճով. նա ունի դուստր, ով մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 1-ին, առաջին դասարան է գնացել: Այնպես որ Գրետայի կյանքի մյուս կարեւոր նպատակն է մեծացնել ու դաստիարակել դստերը, տալ նրան կրթություն եւ դարձնել հասարակության արժանի անդամ:

Բացի դրանից վերջերս Գրետան աշխատանքի է ընդունվել Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության Գյումրիի բաժանմունքում: Առայժմ նա փորձաշրջան է անցնում, բայց հիացած է իր աշխատանքով ու հույս ունի, որ նաեւ այս ոլորտում կկարողանա հաջողության հասնել:

«Ես ուրախանում եմ ու հպարտանում, որ կարող եմ խորհուրդներ տալ ու օգնել իմ քաղաքի բնակիչներին, իսկ եթե աստված մի արասցե , արտակարգ պատահար լինի՝ ժամանակին պատահարի վայր ուղարկել փրկարարական ջոկատը»,- պատմում է Գրետան:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Գրետային մաղթում է հաջողություն եւ իհարկե՝ հաղթանակ Օլիմպիական խաղերում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել