• Latest news

Գիտնականները գտել են ինսուլին արտադրող բջիջների աղբյուրը

25 սեպտեմբերի, 2015  23:47

Հարավային Ֆլորիդայի համալսարանի ամերիկյան գիտնականների թիմը մեծահասակ մարդու ենթաստամոքսային գեղձում գտել է ինսուլին արտադրող բջիջների աղբյուրը: Այդ հայտնագործությունը նոր հույս է տալիս շաքարախտով տառապող մարդկանց:

Բջիջները, որոնք արտադրում են նեյրոգենին 3 սպիտակուցը (Ngn3), կարող են մի գեղեցիկ օր օգտագործվել ՝ ինսուլին արտադրող բետա բջիջների ստեղծման համար, որի միջոցով հնարավոր կլինի բուժել շաքարախտը, հավաստիացնում են մասնագետները:

Նեյրոգենին 3 –ը կարեւոր դեր է կատարում էմբրիօգենեզում ենթաստամոքսային գեղձի զարգացման ժամանակ ՝ օգնելով տարբերակել բետա բջիջները, որոնք արտադրում են ինսուլին հորմոն, որն էլ իր հերթին վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը: Առաջին տեսակի շաքարախտի դեպքում ինսուլին արտադրող բետա բջիջները ոչնչացվում են մարդու իմունային համակարգի կողմից, ու հիվանդները ստիպված են լինում ինսուլինի ներարկումներ անել, ողջ մնալու համար: Իսկ շաքարախտի 2-րդ տեսակով հիվանդների օրգանիզմը արտադրում է ինսուլին, բայց չի կարողանում այն պատշաճ ձեւով օգտագործել ու հաճախ լրացուցիչ դեղորայքի պահանջ է զգում, որպեսզի կարողանա հաղթահարել արյան մեջ գլյուկոզայի քանակը:

Հետազոտության ընթացքում գիտնականները Ngn3 սպիտակուցը հայտնաբերել են գիստոլոգիական տեսակետից առողջ ենթաստամոքսային գեղձից արված բիոպսիայի արդյունքում: Հասուն ենթաստամոքսային գեղձում Ngn3 -ի հայտնաբերումը անսպասելի էր, քանի որ մինչև այսօր համարվում էր, որ Ngn3 –ը լինում է միայն զարգացող պտղի մոտ, նշում են մասնագետները: Իսկ հիմա հետազողները գիտեն, որ Ngn3 –ը կա նաեւ մարդու հասուն ենթաստամոքսային գեղձում, հետեւաբար ինսուլին արտադրող բետա բջիջները կարելի է խթանել հատուկ դեղամիջոցների օգնությամբ, ինչը կարող է շաքարախտը բուժելու հնարավորություն տալ:

Այս հետազոտության մասին պատմում է PLOS ONE ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել