• Latest news

Հայաստանում կարելի է մեծացնել կուրծքը առանց իմպլանտների՝ պլաստիկ վիրաբույժ

10 փետրվարի, 2014  16:22

Հայաստանում արդեն կարելի է մեծացնել կուրծքը եւ լավացնել նրա կառուցվածքը առանց սիլիկոնային իմպլանտների  եւ պրոթեզների օգտագործման:  Նոր տեխնոլոգիաների մասին, որոնց շնորհիվ դա հնարավոր է դարձել, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է պլաստիկ վիրաբույժ  Գագիկ Ստամբոլցյանը:

Անցյալում կուրծքը մեծացնելու համար կրծքամկանի տակ սիլիկոնե իմպալնտ էին տեղադրում: Բժիկ Ստամբոլցյանի եւ «Ավանգարդ»  բժշկական կենտրոնի իր գործընկերների կողմից օգտագործվող նոր տեխնոլոգիան  ենթադրում է հենց հիվանդի հատուկ մշակման ենթարկված ճարպային բջիջների օգտագործումը:

Ինչպես բացատրեց Ստամբոլցյանը,  հիվանդի ճարպային զանգվածից ամերիկյան  հատուկ GID տեխնոլոգիաների միջոցով  վերցնում են ցողունային բջիջները, այնուհետեւ ճարպային հյուսվածքը հարստացնում են ադ ցողունային բջիջներով եւ ներարկում  են հիվանդի կրծքի մեջ:  Սովորական ցողունային բջիջներով չհարստացված  ճարպային բջիջներ օգտագործվել են նաեւ նախկիում, բայց հիմնական խնդիրն այդ ժամանակ այն է եղել, որ ճարպային հյուսվածաքն այդ դեպքում ուղղակի ներծծել է, եւ նրա ձգող եւ կուրծքը մեծացնղ հատկությունը շատ արագ  կորել է: Նոր տեխնոլոգիաների եւ ցողունային բջիջների օգտագործման դեպքում, Ստամբոլցյանի խոսքով, ազդեցությունն ավելի տեւական է դառնում:

«Բնականաբար, եթե կինը հետո հղիանա, կրծքով կերակրի, նրա կրծքագեղձերի ձևը կփոխվի։ Բայց եթե նույնիսկ իմպլանտներ դնենք, եթե հետո կինը կերակրի, նրա կրծքերի ձևը կրկին կփոխվի», - ասաց նա։

Ընդ որում, ինչ վերաբերում է սիլիկոնային իմպլատներին, պլաստիկ վիրաբույժը ցրեց բոլոր կասկածներն այն մասին, որ  վերջիններս կարող են ուռուցնքների առաջացման պատճառ դառնալ:

«Այն օտար մարմին է, և օրգանիզմը ձգտում է այն առանձնացնել, պատում է կապսուլայով։ Եթե կապսուլան լինի արտահայտված, այն կարող է սեղմել կրծքագեղձը, ինչը կհանգեցնի ցավերի և կրծքի ձևափոխման։ Բացի դրանից, ժամանակ առ ժամանակ այն պետք է փոխել։ Նոր տեխնոլոգիաների դեպքում ոչ մի օտար մարմին չի օգտագործվում, եւ օրգանիզմը ոչինչ չի մերծում», - ասաց նա։

Ինչ վերաբերում է այս տեխնոլոգիաների միջոցով կծրքի մեծացման գնին, ապա  Ստամբոլցյանի խոսքով այն ավելի բարձր չէ մյուս պլաստիկ վիրահատութունների գնից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել