• Latest news

Արցախում քննարկել են ուռուցքաբանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

2 հոկտեմբերի, 2015  19:05

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի խումբ մասնագետների՝ հաստատության տնօրեն Արմեն Տանանյանի գլխավորությամբ:

Քննարկվել են ուռուցքաբանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել անվանի մասնագետներին Արցախ հաճախակի այցելելու եւ բնակչությանը տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ դա կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետությունում բուժսպասարկման մակարդակի եւ մասնագետների որակավորման բարձրացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել