• Latest news

Միգրենը քայքայիչ ազդեցություն է թողնում ուղեղի վրա

9 հոկտեմբերի, 2015  22:29

Միգրենը քայքայիչ ազդեցություն է թողնում ուղեղի վրա, պարզել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները՝ գլխացավերի ու գլխուղեղում կատարվող փոփոխությունների փոխադարձ կապն ուսումնասիրելու միջոցով:

Որքան հաճախ է մարդը գլխացավեր ունենում, այդքան մեծ է ուղեղի ախտահարման եւ սպիտակ նյութի անոմալիաների զարգացման վտանգը: Կանոնավոր ցավերն առաջացնում են անդառնալի պրոցեսներ, ինչը մեծ սպառնալիք է պարունակում առողջության համար:

Ինչպես նշում են փորձագետները, այն մարդիկ որոնք հաճախ են աուրայով գլխացավեր ունենում, ավելի վտանգված են՝ ուղեղում հնարավոր փոփոխությունների  տեսակետից: Նման հիվանդների համար ռիսկը 68 տոկոսով ավելի մեծ է, քան միգրենից տառապող մարդկանց մյուս խմբերի համար:

Սովորական միգրենի համար ռիսկի մակարդակը 34 տոկոս է: Նշում են, որ սովորական միգրեն ունեցողների համեմատ՝ առաջին խմբին պատկանող մարդկանց համար գլխուղեղում անդառնալի փոփոխությունների սպառնալիքը 44 տոկոսով շատ է:

Ըստ վիճակագրության՝ միգրենից տառապում է ամբողջ աշխարհի բնակչության մոտավորապես 10-15 տոկոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել