• Latest news

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը

10 հոկտեմբերի, 2015  23:47

Վերջին տասնամյակների ընթացքում տասնակի աճել է անպտղության տարածումը եւ այժմ զույգերի առնվազն 25 տոկոսը երեխա ունենալու հետ կապված խնդիրներ ունի։ Ինչ-որ բան կարո՞ղ է նպաստել բնական բեղմնավորմանը։ Կարող է, պնդում է բեղունության հարցերով փորձագետ Մերիլին Գլենվիլը։

Նրա խոսքով, սննդակարգը, ալկոհոլ չօգտագործելը եւ կոֆեինի օգտագործման սահմանափակումը մեծ դեր են խաղում հաջող բեղմնավորման գործում, սակայն շատ բան իրականում կախված է նաեւ այն դիրքից, որում զույգը փորձում է երեխա բեղմնավորել. Շատ կարեւոր է, թե ինչ եղանակով է սերմնահեղուկը ներթափանցում հեշտոց եւ հայտնվում ֆալլոպյան փողերում։ Դասական դիրքը, երբ տղամարդը վերեւում է, հղիանալու լավագույն շանսեր է ապահովում, պնդում է մասնագետը։

Իհարկե, այդ տեսությունն ապացուցող ոչ մի գիտական հետազոտություն չի անցկացվել, սակայն տրամաբանությունը խոսում է այդ դիրքի օգտին։ «Հարցն այն է, որ այդ դիրքում ամենից ավելի խորը ներթափանցում է տեղի ունենում, այնպես որ տղամարդու սերմնահեղուկը սերմնաժայթքման պահին ամենից ավելի մոտ է լինում արգանդի վզիկին,- բացատրում է մասնագետը։ Դա սպերմատոզոիդների երկար ուղեւորության համար հրաշալի մեկնարկ է ապահովում։ Որքան ավելի մոտ են նրանք ձվաբջիջներին, որոնք սպասում են մի քանի սանտիմետր հեռու գտնվող ֆալլոպյան փողերում, այնքան ավելի մեծ է հաջող բեղմնավորման հավանականությունը»:

Մերիլին Գլենվիլի խոսքով, սեռական հարաբերության ընթացքում ցանկացած դիրք, որը դեմ է ձգողության օրենքներին, այդ թվում նաեւ՝ հեծյալի դիրքը, կամ էլ նստած կամ կանգնած դիրքում սեռական հարաբերությունը ի վնաս է «սպերմատոզոիդների ուղեւորությանը», հետեւաբար նվազեցնում է բեղմնավորման շանսերը։ Իհարկե, բավականին հաջող է համարվում նաեւ «դոգգի» դիրքը, որի ընթացքում կինը դեպի առաջ է թեքվում՝ հենվելով դաստակներին, եւ նրա գլխի մակարդակը կոնքի մակարդակից ներքեւ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է