• Latest news

Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերվում ողջ եւ մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստմանը

13 հոկտեմբերի, 2015  20:00

Այսօր Հայաստանում ակտիվ քննարկվում է մահացածների դոնորական օրգաններն օգտագործելու հնարավորությունը եւ այդ համատեքստում շատերին հետաքրքրում է, թե հայկական եկեղեցին ինչպես է վերաբերվում ողջ ու մահացած դոնորների օրգանների փոխպատվաստմանը: Այս հարցով NEWS.am Medicine-ի թղթակիցը դիմել է քահանա Արման Սաֆարյանին:

Հոգեւորականների խոսքով, հայկական եկեղեցին այս հարցի շուրջ դեռ պաշտոնական դիրքորոշում չունի: Ավելին, նույնիսկ կաթոլիկ եկեղեցին դեռ չի հստակեցրել փոխպատվաստման խնդրի նկատմամբ իր վերաբերմունքը, հատկապես եթե խոսքը ողջ դոնորների օրգանների մասին է: Իսկ ռուսական եկեղեցին ունի իր դրրքորոշումը, որի հետ համաձայն են հայ հոգեւորականներից շատերը:

Ռուսական եկեղեցին դեմ չէ մահացած դոնորների օրգանների պատվաստմանը, նշեց քահանան: Եթե  մարդու մահվանից հետո նրա օրգանները կարող են օգնել մեկ այլ մարդու, ուրեմն դրանք կարելի է օգտագործել այդ նպատակով, դրանում ոչ մի վատ բան չկա: Շատ հայ հոգեւորականներ նույն տեսակետն ունեն:

Իսկ ահա ողջ մարդկանցից օրգանների փոխպատվաստմանը եկեղեցին ծայրաստիճան բացասաբար է վերաբերվում, ընդ որում կարեւոր չէ՝ թե հատկապես որ օրգանի մասին է խոսքը: Եկեղեցին չի ընդունում նույնիսկ մեկ երիկամի պատվաստումը ՝ չնայած  դոնորը միանգամայն ի վիճակի է լիարժեք ապրել մեկ երիկամով:

Բանն այն է, որ փոխպատվաստման նպատակով նույնիսկ զույգ օրգաններից մեկի հեռացումը կարող է սպառնալ դոնորի կյանքին կամ զգալիորեն կրճատել նրա կյանքի տեւողությունը, նշեց քահանան: Եկեղեցու ներկայացուցիչների կարծիքով, դա անընդունելի է, քանի որ մարդը չպետք է գիտակցաբար իր կյանքը վտանգի կամ էլ կարճացնի, միայն աստված կարող է որոշել, թե ինչքան պետք է նա ապրի:

«Օրգանը պատկանում է տվյալ մարդուն, ու նա ապրելու նույնպիսի իրավունք ունի, ինչպիսին նա, ում ուզում են պատվաստել այդ օրգանը», - բացատրեց քահանան:

Միեւնույն ժամանակ եկեղեցին նորմալ է վերաբերում դոնորական արյուն հանձնելուն, քանի որ դոնորի արյունը վերականգնվում է այն հանձնելուց որոշ ժամանակ հետո, եւ արյուն հանձնելն ինքնին վտանգավոր չէ կյանքի ու առողջության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել