Ֆիզիկական վարժությունների չափազանց մեծ քանակությունը խանգարում է կանանց ասթմայի վերահսկողությանը: Սակայն ասթմա ունեցող կանայք, ինչպես ցույց է տվել 526 անչափահասի եւ երիտասարդ կնոջ հարցումը, ավելի հաճախ եւ ինտենսիվ կերպով են սպորտով զբաղվում, քան առողջները: Այդ մասին ասված է հետազոտության մեջ, որը ներկայացնում է գիտական Respirology ամսագիրը:
Հետաքրքիր է, որ տղամարդկանց մոտ ասթմայի ու ֆիզիկական ակտիվության միջեւ կապ չի դիտարկվել:
Հետազոտության հեղինակների կարծիքով, բժիշկները պիտի ակտիվորեն սպորտով զբաղվող կանանց ասթման բուժելիս ավելի ուշադիր եւ զգույշ լինեն: Ավելին, անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ անցկացնել` պարզելու, թե ինչ վարժության ինչ քանակությունն է կարելի նորմալ համարել, իսկ ինչը` չափազանց շատ:
Հիշեցնենք, որ բրոնխիալ ասթման շնչուղիների խրոնիկական բորբոքային հիվանդություն է, որը սովորաբար ի հայտ է գալիս սուլող խռխռոցների, շնչահեղձության, կրծքավանդակում ծանրության եւ հազի կրկնվող էպիզոդներով:
ԱՀԿ-ի գնահատականներով, ասթմայից աշխարհում 235 միլիոն մարդ է տառապում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր