• Latest news

Դեղերի դրոշմապիտակների հարցը դեղագործները նորից կբարձրացնեն տարվա արդյունքներն ամփոփելուց հետո

21 նոյեմբերի, 2015  18:49

Դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը 2015-ի ընթացքում երեք անգամ   (ամեն եռամսյակը մեկ) հարցում է ուղարկել Հայաստանի Ֆինանսների նախարություն, խնդրելով տվյալներ տրամադրել դեղերի դրոշմապիտակների մասին որոշումն ընդունելուց հետո ստվերային շրջանառության կրճատման վերաբերյալ: Սակայն հարցմանը պատասխան չի տրվել, NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին պատասխանել է Միության նախագահ Սամվել Զաքարյանը: 

Այսինքն, նրա խոսքով, Ֆինանսների նախարարությունից մի նամակ է ստացվել, սակայն դա հարցման պատասխան չէր պարունակում,  ընդամենը արձանագրում էր, որ դեղագործական ոլորտի 15 առաջատար կազմակերպությունների վճարած գումարային հարկն աճել է 300 մլն դրամով:

«29 կազմակերպության հարկերի վճարման վիճակագրությունն ուսումնասիրելով` մենք այն եզրահանգմանն ենք եկել, որ ներմուծման հարկի վճարումներն ավելացել են սոսկ  4 տոկոսով, իսկ դա բնական աճ է», - ասել է նա` հավելելով, որ այդ 29 ընկերությունից ի դեպ որոշների մոտ հարկերի վճարումը կրճատվել է ընդհուպ մինչեւ 50 տոկոսով: Սամվել Զաքարյանի խոսքով, այդ  4 տոկոսը հիմք չի տալիս պնդել ստվերի կրճատման մասին: Նրա խոսքով, հենց դա էլ պետք էր սպասել, որովհետեւ  Հայաստանում դեղերի ստվերային շրջանառության չափելի մասշտաբ չի էլ եղել: 

Սամվել Զաքարյանը նաեւ տեղեկացրել է, որ Ֆինանսների նախարարություն դիմելուց հետո, իրենց Առողջապահության նախարարություն են հրավիրել` քննարկման (իմիջիայլոց, Սամվել Զաքարյանը չի հասկանում` ինչու, որովհետեւ դեղերի շրջանառության հարցը վերաբերում է Ֆինանսների նախարությանը, ոչ թե Առողջապահության): Այդ քննարկման ընթացքում որոշում է կայացվել սպասել տարեվերջին եւ վերլուծել տարվա կտրվածքով հարկային եկամուտը: Իսկ հետո նորից դիտարկել դրոշմապիտակների հարցը: 

Նա հիշեցրել է, որ ԴԱՆ միությունը ի սկզբանե հանդես էր գալիս կառավարության այս որոշման դեմ` մատնանշելով ոչ միայն այն բարդությունները, որոնց կբախվեն ընկերությունները դեղերի վրա դրոշմապիտակներ փակցնելիս, այլեւ հենց Կառավարության համար դրոշմապիտակների վրա արվելիք ծախսերի անիմաստությունը:  

Մասնավորապես, նույնիսկ եթե կառավարության պնդումները  դեղերի շրջանառության մեջ 20% ստվերի առկայության մասին (ինչին դեղագործները չեն հավատում) ճիշտ են, ուրեմն այդ 20%-ը ստվերից հանելը բյուջեին տարեկան 4 մլն դոլար կբերի, այնինչ պետությունը դրոշմապիտակների վրա տարեկան ավելի քան 1 մլն դոլար է ծախսում: «Այսինքն պետական բյուջեի տեսանկյունից դա անիմաստ ծախս է», - նշել է նա:  

Սամվել Զաքարյանը նաեւ հիշեցրել է, որ Կառավարության հաշվարկների համաձայն, դրոշմապիտակները հանգեցնում են դեղերի  3-5 դրամով թանկացմանը, իսկ Միության հաշվարկների համաձայն, այդ թիվը ոչ թե մի քանի դրամ է կազմում, այլ 5-8 տոկոս:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել