Հնդկաստանից 17-ամյա Պրիտի Կումարի Ռաին տառապում է ողնաշարի այնպիսի ծանր ձեւախեղումից, որ պատրաստ է մահացու ռիսկի դիմել: 10 բժիշկ հրաժարվել է վիրահատություն անցկացրել, բայց նա այնուամենայնիվ գտել է այնպիսի վիրաբույժի, որը համաձայնել է զբաղվել նրա ողնաշարով:
Լիովին հնարավոր է, որ Պրիտին ողջ չմնա այդ վիրահատությունից հետո կամ էլ ընդհանրապես ի վիճակի չլինի շարժվելու, որովհետեւ անդամալուծությունը եւ մահը վիրահատության հիմնական բարդացումներն են համարվում: Սակայն աղջիկը վճռականորեն մտադիր է ռիսկի դիմել, որպեսզի նորմալ կյանքով ապրելու շանս ստանա:
«Ես մեծ հուզմունքով եմ սպասում վիրահատությանը, պատմել է Պրիտին: Ընդ որում, բոլորովին չեմ նյարդայնանում: Ինձ ընդամենը ապաքինվելու շանս է պետք: Ես բժիշկներին բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ ռիսկի դիմել, այդ թվում նաեւ` անդամալուծության ռիսկի: Ես չեմ վախենում, բայց բժիշկները վախենում էին ռիսկի դիմել: Այժմ ես համարձակ վիրաբույժի եմ գտել»:
Պրիտիի ծնողները նախկինում արդեն 4 որդի են կորցրել, եւ աղջկա հիվանդությունը նրանց համար մեծ հարված է:
«Եթե վիճակը շտկելու նույնիսկ նվազագույն շանս կա, ես դա կօգտագործեմ», - ասում է Պրիտին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր