• Latest news

Գերմանիայում կույր կինը սկսել է տեսնել անձի երկվության պատճառով

28 նոյեմբերի, 2015  23:28

Գերմանիայում բժիշկները ֆենոմենալ երեւույթի են բախվել.  37-ամյա կույր հիվանդը նորից սկսել է տեսնել անձի երկվության շնորհիվ: Անսովոր հիվանդի հետազոտությամբ սկսել են զբաղվել Հանս Ստրասբուրգերը եւ Բրունո Վալդվոգելը, որոնց աշխատանքը հրապարակվել է PsyCh Journal-ում:

Կինը տեսողությունից զրկվել էր տասնյոթ տարի առաջ`   20 տարեկանում, դժբախտ պատահարի հետեւանք հանդիսացող ուղեղի վնասվածքի պատճառով: Նրա մոտ   «ուղեղի կեղեւային կուրություն» էին ախտորոշել:

Հետո հիվանդի մոտ եւս մի հիվանդություն էր հայտնաբերվել: Այս անգամ` հոգեկան խանգարում` անձի երկվություն: Ընդ որում, կնոջ գլխում ոչ թե երկու կերպար է ապրում, այլ միանգամից   10-ը: Նրանք բոլորը տարբեր տարիքներ, սեռեր, խառնվածք ունեն: Նրանցից ոմանք խոսում են տարբեր լեզուներով: 

Հերիք էր, որ կինն իրեն ուրիշ մարդ զգար, որպեսզի վերականգնվեր նրա տեսողությունը: Ընդ որում դա տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ նա անչափահաս տղայի կերպարում էր: Ամեն ինչ տեղի էր ունեցել հաշվված վայրկյանների ընթացքում: 

Այն բանից հետո, երբ հիվանդով լրջորեն զբաղվել էին հոգեբանները, կարողացել էին հասնել նրան, որ նա սկսել էր տեսնել` լինելով իր մեջ «ապրող»  10 կերպարից ութում: Բժիշկներն այն եզրակացության են հանգել, որ գերմանուհու կուրությունն առաջացել է ոչ թե ֆիզիոլոգիական վնասվածքների հետեւանքով, ինչպես նախկինում էր համարվում, այլ` հոգեկան խանգարման:  

Պրոֆեսոր Ստրասբուրգերը պարզաբանել է, որ հուզական ուժեղ ծանրաբեռնվածության պայմաններում հիվանդն ասես ցանկություն է հայտնում չտեսնելու տեղի ունեցողը, դրա համար էլ նրա ուղեղն  «անջատում է» տեսողությունը: «Այդ էֆեկտը օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներից մեկն է», - հավելել է մասնագետը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել