• Latest news

Չորս օրվա ընթացքում 518 երեւանցի ՄԻԱՎ թեստ է անցել (ֆոտո)

28 նոյեմբերի, 2015  17:04

«ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» հանրային միջոցառման շրջանակում Երեւանի փողոցներում 518 անցորդ 4 օրվա ընթացքում ՄԻԱՎ-ի թեստ է անցել: Նրանց մեջ ՄԻԱՎ-ի մեկ դեպք է հայտնաբերվել: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության նախագահ Էլինա Ազարյանը:

Նրա խոսքով, այս տարի հայ երիտասարդությունն անհամեմատ ավելի հաճույքով  է մասնակցում միջոցառմանը եւ ՄԻԱՎ-ի թեստ անցնում, քան անցյալ տարիներին: Երեւում է, դա կապված է այն բանի հետ, որ այսօր երիտասարդությունն ավելի լավ է տեղեկացված եւ ավելի շատ բան գիտի ռիսկի գործոնների եւ այդ վարակի փոխանցման ուղիների մասին: Իհարկե, շատ երիտասարդներ ստուգվում են, այսպես ասած, ընկերներին «ընկերակցելու» համար, իսկ բոլոր հնարավոր ռիսկերը գնահատելով գիտակցաբար ստուգվելու են գալիս սովորաբար ավելի տարիքով մարդիկ:

Այս տարի եւս մի հետաքրքիր միտում կար, որի վրա ուշադրություն էին դարձրել միջոցառման կազմակերպիչները: Ինչպես նշել է Էլինա Ազարյանը, այն երիտասարդները, որոնք հետազոտվել էին առաջին օրերին, հաջորդ օրերին վերադառնում էին ընկերների հետ` նրանց եւս առաջարկելով հետազոտություն անցնել: Նրանցից ոմանք նույնիսկ կամավոր հիմունքներով օգնում էին միջոցառման կազմակերպիչներին, անծանոթ անցորդների էին հրավիրում, պատմում էին, թե նրանք ինչու պիտի ստուգվեն:

Հիշեցնենք, որ «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» հասարակական միջոցառումը, որն անցկացվում է ՄԻԱՎ թեստավորման Եվրոպական շաբաթի շրջանակում, մեկնարկել է նոյեմբերի  24-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 28-ի երեկոյան:

Միջոցառման շրջանակում բոլոր ցանկացողները կարող են անվճար ՄԻԱՎ թեստ անցնել` մոտենալով Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող շարժական կլինիկային: Անալիզը ընդամենը մի քանի րոպե է տեւում, հետազոտվողների անձնական տվյալները չեն նշվում: NEWS.am Medicine-ի խմբագրությունը իր բոլոր ընթերցողներին կոչ է անում այսօր մասնակցել միջոցառմանը եւ պարզել, թե ինչպիսին է իրենց ՄԻԱՎ կարգավիճակը, չէ որ հիվանդության վաղ ախտորոշումը, եթե մարդը վարակված է ՄԻԱՎ-ով, կօգնի ժամանակին սկսել բուժումը եւ երկար ու որակյալ կյանք ապահովել:

Լուսանկարները տրամադրել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպությունը.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել