Humai ընկերության մասնագետները մարդկանց հարություն տալու տեխնոլոգիա են մշակում: Ամերիկյան ընկերությունը մտադիր է հարություն տալ մարդկանց` արհեստական ինտելեկտ օգտագործելով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ֆիրմայի ներկայացուցիչները պատմել են, որ մարդու ուղեղը կսառեցվի, ինչից հետո դրա մեջ հատուկ չիպ կմտցնեն: Հենց որ տեխնոլոգիաները նման հնարավորություն տան, սառած ուղեղը կհանեն կրիոխցիկից եւ կտեղավորեն նոր արհեստական մարմնի մեջ` այդպիսով վերակենդանացնելով մարդկանց:
Մահից առաջ արհեստական ինտելեկտի միջոցով կուսումնասիրեն «հիվանդին»` նրա խոսակցական ոճը, պահվածքը, մտածողական գործընթացները, սովորույթները: Այս տվյալները կկոդավորվեն չիպում եւ կմտցվեն մեռած մարդու ուղեղին եւ հատուկ արհեստական մարմնին:
Humai ընկերության հիմնադիր Ջոշ Բոկանեգրան (Josh Bocanegra) Popular Science-ին տված հարցազրույցում պատմել է, որ ընկերությունը մտադիր է հատուկ հավելվածի միջոցով լայնածավալ տվյալներ հավաքել իր «հիվանդների» մասին մինչեւ նրանց մահը. հավելվածը մշակման փուլում է:
«Մենք մահից հետո կսառեցնենք մարդու ուղեղը կրիոտեխնոլոգիաների միջոցով: Երբ տեխնոլոգիան ամբողջությամբ մշակված լինի, մենք ուղեղը կպատվաստենք արհեստական մարմնին, հավելել է Բոկանեգրան: Ուղեղի ծերացմանը զուգընթաց մենք բջիջների «նորոգման» եւ բարելավման նանոտեխնոլոգիաներ կօգտագործենք: Կլոնավորման տեխնոլոգիան պետք է օգնի այդ հարցում»:
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ վերոհիշյալ տեխնոլոգիան մարդկությանը մատչելի կլինի 30 տարի անց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր