• Latest news

Նոր վիրակապը նպաստում է վերքերի արագ լավացմանը

29 հունվարի, 2016  13:54

Բոլթոնի համալսարանի գիտնականները խիտոզանի հիմքի վրա յուրահատուկ վիրակապման նյութ են ստեղծել, որը նպաստում է վերքերի արագ լավացմանը եւ օգնում է պայքարել արնահոսությունների դեմ։

Խիտոզանը խեցիավորների պատյանի տակ պարունակվող նյութ է։ Կարծիք կա, որ այն հակամանրէածին հատկություններ ունի, սակայն նրա ազդեցության մեխանիզմն ամբողջովին ուսումնասիրված չէ։ Ամեն դեպքում գյուղատնտեսության մեջ այդ նյութը հաճախ օգտագործում են բույսերը սնկային եւ մանրէածին ինֆեկցիաներից պաշտպանելու համար։ Գիտնականները նաեւ պարզել են, որ խիտոզանը ազդում է արյան մակարդելիության վրա եւ կարող է նվազեցնել ցավի զգացողությունը։ Կարեւոր է եւ այն, որ խիտոզան ստանալը բավականին հեշտ է։ Ավելին՝ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում այն արդեն օգտագործում են վիրակապման նյութերի մեջ։

Մոսեն Միրաֆթաբի եւ նրա գործընկերների ստեղծած վիրակապման նյութի մեջ խիտոզանից բացի կա ալգինատ՝ միացություն, որն արտադրում են քարաքոսային ջրիմուռները։ Այդ համադրությունը թույլ է տալիս ավելի արդյունավետ պայքարել արնահոսությունների դեմ եւ նպաստում է վերքերի լավացմանը, նշում են հեղինակները։ Սակայն դեռեւս անհայտ է, թե որքանով է այս վիրակապն ավելի արագ եւ արդյունավետ, քան մյուսները։

Նոր նյութի մշակում էին 10 տարի եւ այն կոչել են ալխիթ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է