• Latest news

Գիտնականները Y-քրոմոսոմից զրկված եւ բազմանալու ունակություն ունեցող արու մկներ են ստեղծել

1 փետրվարի, 2016  10:47

Գիտնականները կարողացել են Y-քրոմոսոմից զրկված արու մկներ ստեղծել, որոնք, չնայած դրան, կարող են սերունդ տալ։

Հայտնի է, որ իգական սեռի ներկայացուցիչներն ունեն 2 Х-քրոմոսոմ, իսկ արական սեռի ներկայացուցիչները՝ մեկ Х-քրոմոսոմ եւ մեկ Y-քրոմոսոմ։ Այդ քրոմոսոմները կարեւոր դեր են խաղում բազմացման համար։ Սակայն գիտնականները պարզել են, որ Y-քրոմոսոմի դերն այդքան էլ կարեւոր չէ, որքան նախկինում կարծում էին։ Այն ունի 2 կարեւոր գեն՝ Sry եւ Eif2s3y, որոնք անհրաժեշտ են օրգանիզմը արական տեսակով զարգացնելու եւ սպերմատոզոիդների հասունացման համար։ Պարզվում է, որ առանց այս քրոմոսոմի մնացած գեների, նույնպես հնարավոր է բազմանալ։

Հավայան համալսարանի հետազոտողները Մոնիկա Ուորդի ղեկավարությամբ ցույց են տվել, որ Sry գենը ուժեղացնում է 11րդ քրոմոսոմում առկա Sox9 գենի վառ  արտահայտումը։ Պարզվել է, որ Sry-ի բացակայության պարագայում Sox9-ի արտահայտման մակարդակի խթանումը հանգեցնում է նրան, որ 2 Х-քրոմոսոմ կրող էգերը սկսում են զարգանալ արական տեսակով։ Հեղինակները նման արդյունքի են հասել նաեւ արուների մոտ, որոնց զրկել են Y-քրոմոսոմից։ Կենդանիների մոտ ձեւավորվել են սերմնարաններ եւ տեղի է ունեցել սպերմատոգենեզ։ Բացակայող Eif2s3y գենի ֆունկցիան կատարել է Х-քրոմոսոմում առկա Eif2s3х-ը, որի արտահայտման մակարդակը նույնպես ուժեղացվել է։

Y-քրոմոսոմներից զրկված մկների արու առանձնյակների մոտ սպերմատոգենեզ է տեղի ունեցել եւ ձեւավորվել են կլոր սպերմատիդներ, որոնք կարելի կլիներ օգտագործել արհեստական բեղմնավորման համար։ Նրանց օգնությամբ բեղմնավորվել են ձվաբջիջները, որոնք պատվաստել են էգերին սերունդ տալու համար։ 48 մկներից 10-ը ի վիճակի են եղել սերունդ տալ, իսկ հետազոտության արդյունքում այդ 10 մկները 9 ձագ են ունեցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել