• Latest news

Հայաստան դեղորայք ներկրելն ավելի թանկ արժե, քան Ռուսաստան եւ Ղազախստան. դեղագործ

22 փետրվարի, 2014  16:05

Հայաստան դեղորայք ներկրելն ավելի թանկ արժե, քան Ռուսաստան եւ Ղազախստան: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է հայկական «Լիկվոր» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը: Նա նշեց, որ Ղազախստանում, ի տարբերություն Հայաստանի, սահմանին ԱԱՀ չի գանձվում, իսկ հենց դեղերի ԱԱՀ-ն, ինչպես Ռուսաստանում, շատ ավելի քիչ է, քան Հայաստանում (Ղազախստանում՝ 12%, Ռուսաստանում՝ 10%, Հայաստանում՝ 20%):

«Հարց է առաջանում ներկրման պահին գնագոյացության մասին: Հայաստանում սահմանն անցնելիս դեղի գինն ավելի թանկ է ստացվում, այսինքն՝ մեկնարկային պայմանները ձեռնտու չեն»,- պարզաբանեց Մաթեւոսյանը: Նրա խոսքով՝ դեղագործներն այս հարցը կներկայացնեն Մաքսային միությանն անդամակցության կապակցությամբ Հայաստանի կառավարությունում ստեղծված համապատասխան աշխատանքային խմբերին:

 Հարցին՝ կարո՞ղ են դեղերը Հայաստան հասնել Ղազախստանով կամ Ռուսաստանով, եթե, որպես կանոն, միջազգային ընկերությունները բաշխման արտոնագիր տալիս են կոնկրետ երկրների, Մաթեւոսյանը նշեց. «Սա եւս բարդ հարց է, բայց արդեն այլ թեմա է: Դեղորայքն առողջության համար զգայուն ապրանք է, այն չի կարելի առանց սահմանափակումների փոխադրել մի երկրից մյուսը, նույնիսկ ՄՄ-ի սահմաններում»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է