ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի սանիտարական վերահսկողության վարչությունը նախատեսում է թույլ տալ գենետիկական փորձարկումներ, որոնք հանգեցնում են երեխայի մոտ երեք ծնողի առկայությանը: Այդ մասին ԱՄՆ-ի Ազգային բժշկական ակադեմիային վկայակոչելով` տեղեկացնում է Nature News-ը:
Բժիշկները մտադիր են արական սեռի մարդկային սաղմում արատավոր միտոխոնդրիաները փոխարինել առողջներով: Հեռանկարում դա թույլ կտա խուսափել ժառանգական հիվանդություններով սերունդ ունենալուց: Այսպիսով մարդու գենոմը կձեւավորվի ոչ միայն հոր եւ մոր կողմից, այլեւ` միտոխոնդրիայի դոնորի
Մարդու գենոմն իրենից ներկայացնում է ժառանգական տեղեկությունների ամբողջություն, որը պահպանվում է նրա բջիջներում եւ տեղաբաշխվում միջուկի 23 զույգ քրոմոսոմում եւ բջջային օրգանելլաներում` միտոխոնդրիաներում, որոնցում գտնվում է այսպես կոչված միտոխոնդրիալ ԴՆԹ-ն:
Միտոխոնդրիալ ԴՆԹ-ն ժառանգվում է միայն մայրական գծով: Մասնագետների կողմից փորձարկումների համար արական սաղմի ընտրությունը կապված է նրա հետ, որ հեռանկարում նրա ժառանգները երրորդ ծնողի միտոխոնդրիալ ԴՆԹ չեն ունենա:
Մեծ Բրիտանիայում նման վիրահատության թույլտվությունը բժիշկներին տրվել է մեկ տարի առաջ: Իսկ վերջերս առաջին անգամ արտոնագիր է տրվել, որը գիտնականներին թույլ է տալիս մարդկային սաղմերը ձեւափոխել ոչ միայն միտոխոնդրիաների մակարդակում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր