• Latest news

Հայերի կեսը ոչինչ չի անում գրիպի կանխարգելման համար. NEWS.am Medicine-ի հարցումը

13 փետրվարի, 2016  15:55

NEWS.am Medicine-ի խմբագրության կողմից հարցված հայերի  49 տոկոսը ոչինչ չի անում գրիպի կանխարգելման համար: Խմբագրությունը դա արձանագրել է հարցման արդյունքում, որի նպատակն էր պարզել, թե հայերն ինչպեն են պաշտպանվում գրիպից:  

Հարցմանը մասնակցած մարդկանց 33 տոկոսը խոստովանել է, որ ջանում է առանց անհրաժեշտության տնից դուրս չգալ: Պատասխանողների   14 տոկոսը բազմամարդ վայրերում բժշկական դիմակներ է կրում եւ ջանում է շատ չմոտենալ այլ մարդկանց: Հարցվածների   4 տոկոսը հաղորդել է, որ գրիպի դեմ պատվաստում է արել: 

Պատասխանողների մնացած 49 տոկոսը խոստովանել է, որ ոչինչ չի անում գրիպով վարակվելը կանխարգելելու համար: 

Հարցմանը ընդհանուր առմամբ 513 մարդ է մասնակցել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբին Հայաստանում գրիպի սեզոնային ակտիվացում է գրանցվել, որի արդյունքում հազար մարդ վարակվել է, նրանցից  18-ը մահացել է գրիպի հետ կապված բարդացումների հետեւանքով: Այսօր սակայն, երկրում իրավիճակը կայունացել է այդ թվում` դպրոցական արձակուրդը 3 շաբաթով երկարաձգելու շնորհիվ: Սակայն Հայաստանում գրիպի սեզոնը սովորաբար շարունակվում է մինչեւ ուշ աշուն: 

Հիշեցնենք նաեւ, որ գրիպի պրոֆիլակտիկայի համար մասնագետները խորհուրդ են տալիս բազմամարդ վայրերում բժշկական դիմակներ կրել (այդ օրենքին հետեւում է հարցվածների ընդամենը 14 տոկոսը), շատ չմոտենալ հիվանդ մարդկանց, հաճախ լվալ ձեռքերը, կանոնավոր կերպով օդափոխել տարածքը եւ ճիշտ սնվել ամուր իմունիտետ ունենալու համար: Ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց խորհուրդ է տրվում նաեւ գրիպի դեմ պատվաստում անել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել