• Latest news

Մաստակը կարող է նպաստել նիհարելուն

2 հունիսի, 2018  11:55

Մաստակը կարող է օրգանիզմին օգուտ տալ եւ նպաստել նիհարելուն, եթե այն ծամեք քայլելիս: Այսպիսի եզրահանգում են կատարել Տոկիոյի Վասեդա համալսարանի ճապոնացի գիտնականները:

Մասնագետները հետազոտել են 21-69 տարեկան 46 տղամարդկանց եւ կանանց: Նրանց 2 խմբի են բաժանել: Առաջին խմբի ներկայացուցիչներին տվել են մաստակի 2 բարձիկ (յուրաքանչյուրը 3 կկալ), որ ծամեն 15 րոպե իրենց բնական տեմպով շարժվելիս: Երկրորդ՝ ստուգիչ խմբին մաստակի փոխարեն բաժին է հասել փոշի, որը նույնպիսի բաղադրիչներ ուներ:

Երկու խմբերը 15 րոպե քայլել են մեկ ժամ հանգստանալուց հետո:

Երկու դեպքում էլ գիտնականները չափել են սրտի կծկումների հաճախությունը (ինչպես հանգստանալու, այնպես էլ շարժման ժամանակ), նրանց անցած տարածությունը եւ էներգիայի ծախսը:

Պարզվել է, որ առաջին խմբից փորձի մասնակիցների մոտ սրտի կծկումների հաճախությունը 2 անգամ բարձր է եղել, քան ստուգիչ խմբի ներկայացուցիչների մոտ:

Առավել դրական արդյունք է գրանցվել տարեց մարդկանց շրջանում:

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ զբոսնելիս միջին տարիքի մարդկանց մաստակ ծամելը մեծացրել է տարածությունը եւ էներգիայի ծախսը, հատկապես տարեց տղամարկանց դեպքում»,- պնդում են հետազոտության հեղինակները:

Նրանք նաեւ ընդգծում են, որ համակցելով վարժությունները եւ մաստակը, կարելի է սեփական քաշն արդյունավետորեն վերահսկել:

Նկատի ունենալով մեթոդաբանական սահմանափակումները՝ գիտնականները չեն կարողացել հաշվարկել ծամելու գործողությունների ճշգրիտ քանակությունը: Նրանց տեսանկյունից հետագա հետազոտություններում անհրաշետ կլինի այս գործոնը հաշվի առնել ցուցանիշների ավելի ճշգրիտ չափման համար:

«Մաստակի ազդեցությունը ֆիզիկական եւ ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա» կոչվող հետազոտությունը ներկայացվել է Ավստրիայում տեղի ունեցած ճարպակալման դեմ պայքարին նվիրված համաժողովում եւ հրապարակվել է Journal of Physical Therapy Science ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll