• Latest news

Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան. Սուրենյանը զգոնության կոչ է անում

27 հունիսի, 2018  12:57

Հունիսի 29-ից Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան։ Այս մասին հունիսի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի ղեկավար Գագիկ Սուրենյանը։

Մայրաքաղաքից բացի՝ նույն մակարդակի ջերմաստիճան է դիտարկվելու Արարատյան դաշտավայրում, Սյունիքի հովիտներում ։ Տավուշում ակնկալվում է մինչև + 38 աստիճան, Շիրակում, Կոտայքում, Վայոց ձորում, Սյունիքում ու Գեղարքունիքում՝ մինչև +34, Լոռիում ՝ մինչև +32 աստիճան տաքություն։ Արցախի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև + 37 աստիճան։ Այս ջերմաստիճանային ֆոնը պայմանավորված է Իրանի տարածքից եկող օդի տաք հոսքերով, ու պահպանվելու է մինչև հուլիսի 2-ը ներառյալ։

Հաշվի առնելով, որ  այս ժամանակահատվածում տեղումներ չեն սպասվում, Սուրենյանը նշել է, որ  հրդեհավտանգ իրավիճակների առաջացման վտանգ կա դաշտավայրերում ու նախալեռնային շրջաններում։ Այդ կապակցությամբ փորձագետը կոչ է արել բնակչությանը լինել զգոն ու զգույշ։

Այս տարի հուլիսին ու օգոստոսին շոգ օրերը հերթագայելու են հով օրերով ՝ Սև ծովից օդի սառը հոսքերի պատճառով։

Սուրենյանը անդրադարձել է նաև մայիսի ու հունիսի եղանակին, նշելով,, որ մայիսին հանրապետության որոշ շրջաններում տեղումները կազմել են նորմայից 100-150 տոկոս, իսկ հունիսին ՝ առանձին դեպքերում 2-3 անգամ գերազանցել են նորման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll