Ձեռքի ափերի փոխպատվաստումից հետո Բրիտանիայի բնակիչը վերադարձել է լիարժեք կյանքին: The Daily Mail-ը հաղորդում է, որ 58-ամյա Քրիս Քինգը 2013-ին աշխատանքի վայրում դժբախտ պատահարի պատճառով կորցրել է երկու ափերը:
Երկու տարի առաջ Բրիտանիայում առաջին անգամ նրան դոնորից ձեռքի ափերի փոխպատվաստման վիրահատություն են կատարել:
Այժմ, տղամարդու խոսքով, նա իսկական ազատություն է ձեռք բերել եւ կարող է օրինակ՝ ինքնուրույն բանալիով բացել դուռը եւ անգամ նամակներ գրել:
Քինգը խոստովանում է, որ վիրահատությունը ավելի արժեքավոր է, քան վիճակախաղի շահումը:Այսպես, վիրահատական միջամտությունից մի քանի շաբաթ անց նա կարողացել է շշից լցնել իր սիրելի էլը:
Վիրաբույժը, որը կատարել է վիրահատությունը, հուսով է, որ ապագայում այն կդառնա նույնքան սովորական, ինչպես երիկամների փոխպատվաստման վիրահատությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր