ԱՄՆ Տեխաս նահանգից Թելմա Չիական ընդամենը 9 րոպեում 6 երեխա է ունեցել: Վեցյակի ծնունդի հավանականությունը կազմում է 4,7 միլիարդից մեկ դեպք, իսկ նման կարճ ժամանակահատվածում նրանց ծնվելու հավանականությունը շատ ավելի փոքր է:
The Woman's Hospital of Texas կլինիկայի Facebook-յան էջում հաղորդվում է, որ 2 աղջիկն ու 4 տղան լույս աշխարհ են եկել մարտի 15-ին առավոտյան 4:59-ին (իսկ երկունքը սկսվել է 4:50-ին): Նորածինները կշռում են 800-ից մինչեւ 1300 գրամ: Թելմա Չիական իրեն լավ է զգում, ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանք ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են
Hindustantimes-ը հայտնում է, որ Թելման արդեն ընտրել է աղջիկների անունները՝ Զինա եւ Զուրիել: 4 որդիների անունները դեռ չի որոշել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր