Գիտնականները հայտնել են ծխախոտի ձգտումը հաղթահարելու անսպասելի միջոցի մասին

17 ապրիլի, 2019  11:55

Գիտնականները հայտնել են ծխախոտի ձգտումը հաղթահարելու անսպասելի միջոցի մասին: Journal of Abnormal Psychology-ում հրապարակված հոդվածում նշվում է, որ ծխախոտից կախվածությունը հնարավոր է հաղթահարել, եթե մշտապես հետներդ ունենաք բուրավետ շերտեր կամ հաճելի բույրերով պարկուճներ:

Փորձին մասնակցել է 200 ծխող, որոնք մտադիր չէին հրաժարվել կործանարար սովորությունից: Կամավորները պետք է հոտոտեին մի քանի հաճելի բույրեր, եւ միայն դրանից հետո վառեին ծխախոտը: Նրան այնուհետեւ պետք է 100-միավորանոց սանդղակով գնահատեին ծխելու ցանկության ուժը, որից հետո հանգցնեին ծխախոտը:

Փորձի երկրորդ փուլում փորձարկվողները պետք է հոտոտեին իրենց առավել դուր եկած բույրերով առարկաները, եւ կրկին ծխախոտ վառեին: Պարզվել է, որ հաճելի բույրերը ծխելու ցանկությունը գրեթե 20 տոկոսով նվազեցրել են, ընդ որում՝ այս էֆեկտը պահպանվել է 5 րոպե տեւողությամբ:

Բանն այն է, որ հոտառության կենտրոնները ոչ միայն անմիջականորեն կապված են մարդու քթի ռեցեպտորների հետ, այլեւ հարակից են կախվածության ձեւավորմանը մասնակցող ուղեղի հատվածներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում