• Latest news

Կինը դաջվածք է արել «Դա կոչվում է վիտիլիգո» գրառմամբ անցորդների ծաղրից խուսափելու համար

21 հուլիսի, 2019  17:23

23-ամյա Դիոն Լին ստիպված էր իր մարմնի վրա դաջվածք անել «Դա կոչվում է վիտիլիգո» գրառմամբ անցորդների ծաղրից խուսափելու համար:

Ինչպես հաղորդում է  The Daily Mail-ը, Լին բախվում էր իր հասցեին արվող տհաճ մեկնաբանությունների հետ: Նրա պատմելով՝ մի քանիսն անգամ բացահայտ կերպով հարցնում էին՝ արդյո՞ք կնոջ հիվանդությունը վարակիչ է: Իր արտաքին տեսքի պատճառով Դիոնը ստիպված էր հրաժեշտ տալ մարմնամարզիկի կարիերային, քանի որ ամաչում էր լողազգեստով ներկայանալ հանրությանը:

Նրան օգնել է դժվարությունները հաղթահարել եւ հավատալ սեփական ուժերին սուպերմոդել Վինի Հարլոուի պատմությունը, որի մոտ եւս ախտորոշել են վիտիլիգո: «Այժմ ես սիրում եմ իմ մաշկը եւ այլեւս չեմ թաքցնում այն դիմահարդարման միջոցով»,-ասել է երիտասարդ կինը:

Դիոնը մի քանի տարի շարունակ մտածել է իր մարմնի վրա դաժվածք անելու շուրջ, որը կհայտներ այդ ախտորոշման մասին: «Վիտիլիգոն ինձ հետ կլինի մշտապես, ինչպես եւ այս դաջվածքը»,-պատմել է նա: Դիոնը նշել է, որ այլեւս չի ամաչում հետքերից իր մարմնի վրա եւ փորձում է կրել բաց հագուստ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել