23-ամյա Ջեմա Դաունին քիչ էր մնում ոտքը կորցներ նորաձեւ կոշիկի՝ պլատֆորմի վրա էսպադրիլների պատճառով:
Կոշիկը ոտքը հարել է կրունկից մի փոքր վերեւ, եւ ոչ մեծ բշտիկը վերածվել է այտուցի, որը տարածվել է կոճի վրա: Աղջիկը բժիշկներին է դիմել, սակայն նրանք աղջկա վիճակին նշանակություն չեն տվել: Մինչդեռ հաջորդ օրը նրա մոտ փսխում է սկսվել, տախիկարդիա, իսկ ոտքի մաշկը ստացել է կապտախտավոր երանգ:
Հիվանդանոցում սեպսիս են ախտորոշել, ընդ որում՝ բժիշկները նախազգուշացրել են, որ եթե բորբոքային պրոցեսը շարունակվեր տարածվել, ստիպված կլինեին նրա ոտքն անդամահատել: Բժիշկների գնահատմամբ լիովին առողջանալու համար Ջեման պետք է բուժվի առնվազն 3 ամիս:
Ջեման հույս ունի, որ իր պատմությունն աղջիկների համար ուսուցողական կլինի եւ նրանք համանման իրավիճակում ժամանակին կդիմեն բժշկի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր