Երեխայի շարժունությունը քիչ խնդիրներ չի ստեղծում ծնողների եւ ուսուցիչների համար, սակայն գիտնականները դրանում նաեւ իրենց դրական կողմերն են գտել: Անցկացված հետազոտության համաձայն՝ բնավորության այս գիծը կարող է երեխայի օրգանիզմը պաշտպանել ճարպակալումից:
Էներգիայի ծախսերի չափման համար, գիտնականները, մասնավորապես, հաշվարկել են մեկ ժամ հեռուստացույցի դիտման, խաղալիքներով խաղալու կամ նկարները ներկելու ժամանակ երեխայի ակտիվությունը:
Ամենաանհանգիստ երեխաները մեկ ժամվա ընթացքում 53 անգամ շարժվել են (օրինակ, նստած վիճակից կանգնած վիճակի անցնելով) մինչդեռ պակաս անհանգիստները դիրքը փոխել են միայն 11 անգամ:
Արդյունքում ամենաանհանգիստ երեխան 14 տոկոսով ավելի շատ կալորիա է այրել, քան ամենապասիվը: Այպիսով, տարեկան կտրվածքով, ոչ շարժուն երեխան կարող է իր քաշի ավելացումը 6.6 ֆունտով (մոտ 3 կգ) կանխել:
Սթրաթքլայդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Ռեյլիի կողմից ավստրալացի մասնագետների համագործակցությամբ անցկացված հետազոտությունը հրապարակվել է PLOS One ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր