• Latest news

Ներաճած եղունգի պատճառով դիաբետով տառապող աղջկա ոտքը ստիպված են եղել անդամահատել

23 սեպտեմբերի, 2019  21:33

Մեծ Բրիտանիայի Դերբիշիր քաղաքից 27-ամյա Հիզեր Սաթչվելլը վազքով էր զբաղվում, ինչը հանգեցրել է ներաճած եղունգի առաջացմանը, որն էլ, իր հերթին, փտախտ է առաջացրել: Արդյունքում բժիշկները ստիպված են եղել անդամահատել նրա ոտքը:

Հիզերը բարեգործական վազքի մրցույթի էր պատրաստվում, երբ ներաճած եղունգ է նկատել: Նա անմիջապես բժշկի է դիմել, քանի որ գիտեր, որ 1-ին տեսակի դիաբետի պատճառով նրա մոտ բարձր է վարակների և ոտնաթաթի նյարդերի վնասվածքների ռիսկը: Չնայած նրան, որ Հիզերը ժամանակին է օգնության դիմել, սակայն որոշ ժամանակ անց բժիշկները ստիպված են եղել անդամահատել ոտքը, քանի որ փտախտը չի հաջողվել կանգնեցնել, այն վարակել է առողջ հյուսվածքները:

Այժմ Հիզերը տեղաշարժվելու համար պրոթեզ և անվասայլակ է օգտագործում: Հիզերն ասել է, որ իր համար դժվար է, քանի որ 6 տարեկան աղջիկ ունի: Նրա ընտանիքը ստիպված է եղել հատուկ տուն տեղափոխվել, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդուն հարմար է տեղաշարժվել:

Տվյալ պատմությունը հերթական անգամ ապացուցում է, թե դիաբետ ունեցողների համար որքան կարևոր է ժամանակին հետազոտվելը: Որքան շուտ նշանակվեն բակտերիալ վարակների դեմ հակաբիոտիկները, այնքան ավելի մեծ կլինի հավանականությունը, որ պաթոլոգիական պրոցեսը կկանգնեցվի:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է