Փաթեթավորված պատրաստի սնունդը եւ ֆասթֆուդերը կարող են քաղցկեղի եւ այլ հիվանդությունների զարգացման հանգեցնել, քանի որ դրանցում առկա է պերֆտորոկտանսուլֆոնային թթու (PFAS)՝ զգուշացնում են ԱՄՆ-ի Silent Spring Institute կազմակերպության մասնագետները:
Նրանց խոսքով՝ օգտակար եւ անվտանգ է տնային պայմաններում պատրաստվող սնունդը:
MedicalXpress-ի հաղորդմամբ՝ մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին 10 106 մարդ է մասնակցել: Կամավորները պատմել են, թե ինչ են կերել վերջին 24 ժամվա, 7 օրվա, 30 օրվա եւ 12 ամսվա ընթացքում: Նրանք նաեւ արյան նմուշ են հանձնել PFAS-ի հետ կապված տարբեր նյութերի հայտնաբերման համար:
Պարզվել է, որ նրանց օրգանիզմում, ովքեր պատրաստել են տանը, այդ թթվի պարունակությունն ավելի քիչ է եղել: Ընդ որում, մթերքների 90%-ը նրանք գնել են սովորական խանութներում: Եվ, հակառակը, նրանց օրգանիզմում, ովքեր ֆասթֆուդ են օգտագործել կամ հաճախ ռեստորաններում սնվել, տվյալ վնասակար քիմիական նյութերի քանակը մեծ է եղել: Դա նշանակում է, որ արագ պատրաստման սնունդը աղտոտվում է փաթեթավորման վրա առկա նյութերով:
Հայտնի է նաեւ, որ PFAS-ն առաջացնում է քաղցկեղ, վահանաձեւ գեղձի հիվանդություններ, իմունիտետի ճնշում, ծնելիության ցածր քաշ եւ անպտղություն: Մեծ քանակությամբ նման նյութեր են պարունակվում միկրոալիքային վառարանում պատրաստվող պոպկորնի փաթեթներում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր