• Latest news

Քաղցկեղի հազվագյուտ տեսակ. 51-ամյա տղամարդու մոտ ախտորոշել են քթի խոռոչի եւ մերձքթային ծոցերի քաղցկեղ (ֆոտո)

3 դեկտեմբերի, 2019  14:38

Անգլիական Էքսեթեր քաղաքից (Դեւոնշիր կոմսություն) 51-ամյա Սթիվեն Ուայթը կարծում էր, թե իր մոտ հարբուխ է եւ մրսածություն, սակայն պարզվել է, որ նրա մոտ քթի խոռոչի եւ մերձքթային ծոցերի քաղցկեղ կար: Տղամարդը հիմա առանց քթի է մնացել:

Daily Star պարբերականը հայտնում է, Սթիվենին որոշ ժամանակ անհանգհստացրել են հարբուխը եւ քթից արնահոսությունները, բայց նա այս ամենը մրսածությանն էր վերագրում: Երբ հասկացել է, որ չափից ավելի երկար չի առողջանում, որոշել է բժշկի դիմել: Նրան ուղարկել ՄՌՏ անցնելու, որով հայտնաբերվել է քթի խոռոչի եւ մերձքթային ծոցերի քաղցկեղը: Ուռուցքը «կերել» էր նրա քթի ծայրը եւ տարածվել դեպի փոքր ուղեղ:

Բժիշկները խոստովանել են, որ նախկինում երբեք չեն տեսել ուռուցքային հիվանդության նման տեսակ: Պացիենտին փրկելու համար, նրանք ստիպված էին պացիենտի քիթն ամբողջությամբ հեռացնել, իսկ դրա հետ միասին նաեւ ատամները, քիմքը եւ լնդերը: Բժիշկները պարզաբանել են, որ ճառագայթային թերապիան, միեւնույն է, ատամի էմալը քայքայելու էր:

Սթիվենի խոսքով՝ ինքը հեկեկում էր, երբ վիրահատությունից հետո իրեն առաջին անգամ հայելում է տեսել: Վիրահատությունից հետո նա չէր կարողանում նաեւ նորմալ խոսել: Սթիվենը վախենում է փողոց դուրս գալ, քանի որ անցորդները նրան տեսնելիս ճանապարհի մյուս կողմն են անցնում: Դրանից բացի, քիթ չունենալու պատճառով նա չի կարող ակնոց դնել եւ վատ է տեսնում: Նա 2015 թվականից պրոթեզի է սպասում, բայց բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում այն ձեռք բերել:

Սթիվենը ենթարկվել է տեսողության շտկման վիրահատության, որի համար 3 հազար ֆունտ է ծախսել, քանի որ պետական ապահովագրությամբ բուժվելու իրավունք չունի: Տղամարդը 3 երեխա ունի եւ 8 թոռ: Սթիվենի ընտանիքը փորձում է նրան օգնելու համար փող հավաքել քրաուդֆանդինգային պլատֆորմում:

Լուսանկարը՝ GoFundMe

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է