• Latest news

Հայաստանում այս տարի սնկից թունավորման 12 դեպք է գրանցվել՝ 20 տուժածով

11 հուլիսի, 2014  14:06

Հայաստանում այս տարի սնկից թունավորման 12 դեպք է գրանցվել՝ 20 տուժածով։ Այս մասին լրագրողներին ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության իրավաբանական ապահովության բաժնի պետ Նունե Բակունցն է հայտնել։

Բոլոր տուժածները, Նունե Բակունցի խոսքով, անտառից, այգուց կամ այլ վայրերից հավաքված սնկերից են թունավորվել։ Խնդիրն այն է, որ Հայաստանում աճող մի շարք սնկեր բավականին նման են իրար, եւ թունավորներն անվտանգներից տարբերելը երբեմն շատ դժվար է՝ նույնիսկ մասնագետների համար։ Իսկ քանի որ սնկային թույները ոչ միշտ են ջերմային մշակման արդյունքում չեզոքանում, թունավորվելու հավանականությունը բավականին բարձր է։

«Կոչ եմ անում հանրությանը՝ պատահական սունկ մի կերեք։ Մեկ սունկի հարցում անգամ սխալվելով՝ կարող եք չափազանց ծանր հետեւանք թողնել ձեր եւ ձեր ընտանիքի անդամների առողջության վրա», - հորդորել է Նունե Բակունցը՝ հավելելով, որ ցանկալի է միայն խանութից գնված եւ մասնագետի հետազոտման մասին վկայագրով հաստատված սունկ ուտել։

Նունե Բակունցը նաեւ նշել է, որ ամռան ընթացքում ոչ մի այլ մթերքներից թունավորման դեպքեր այս պահի դրությամբ չեն գրանցվել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել