• Latest news

Ինչ տեղի կունենա սրտի հետ՝ հաճախ էներգետիկներ խմելու դեպքում

7 հուլիսի, 2020  22:07

Էներգետիկ ըմպելիքների օգտագործումից ցանկալի է հրաժարվել, խորհուրդ է տալիս սրտաբան Աննա Կորնեւիչը (Ռուսաստան):

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, էներգետիկ ըմպելիքների մեջ, փորձագետի կարծիքով, կան նյութեր, որոնք կատեխոլամինների՝ ադրենալինի, նորադրենալինի եւ դոֆամինի կտրուկ աճ են հրահրում: Այս միացությունները մեծացնում են ուշադրության կենտրոնացումը եւ բարձրացնում են աշխատունակությունը: Սակայն, միաժամանակ, դրանք նյարդային համակարգի արագ հյուծման եւ սրտի աշխատանքի խաթարման պատճառ են դառնում:

«Էներգետիկներ օգտագործելիս պետք է զգույշ լինել: Անոթային սպազմեր, զարկերակային ճնշման եւ արյան մեջ շաքարի բարձարցումներ, սրտանոթային առիթմիա՝ ահա թե ինչի է հանգեցնում դրանց չափազանց շատ օգտագործումը»,- ասել է սրտաբանը:

Սակայն փոքր չափաբաժիններով էներգետիկների օգտագործումը, մասնագետի կարծիքով, թույլատրելի է: Այս խմիչքները խմել կարելի է, եթե, օրինակ, պետք է միանգամից կենտրոնանալ, նստել դասագրքերի մոտ, շտապ սովորել ինչ-որ բան կամ քննություն հանձնել: Սակայն էներգետիկները կախվածություն են առաջացնում, ինչը նույնպես պետք է հաշվի առնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել