• Latest news

Ի՞նչ կարելի է ուտել քնից առաջ՝ վնաս չհասցնելով առողջությանը

8 հուլիսի, 2020  21:25

Ցանկալի է ընթրել  քնելուց առնվազն 2 ժամ առաջ։ Սակայն որոշ մթերքներ թույլատրելի է օգտագործել նաեւ ավելի ուշ, քանի որ դրանք ունեն հանստացնող ազդեցություն։ Այդ կարծիքն է արտահայտել բժշկական գիտությունների թեկնածու Սամարայի դիետոլոգիայի եւ դիետոթերապիայի կենտրոնի տնօրեն Միխայիլ Գինզբուրգը։

Ինչպես հաղորդում է Lenta-ն, քնից առաջ թույլատրվող մթերքներն են, ըստ Գինզբուրգի, գազարը, վարունգը եւ խնձորը․ այդ մթերքները ծամելիս մարդիկ հանգստանում են, նրանց մոտ նվազում է տագնապի զգացումը եւ կրճատվում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը։

Թռչնամիսն օգտակար է, քանի որ պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որն օգնում է արտադրել մելատոնին՝ քունը կարգավորող։ Այդ պատճառով թույլատրելի է նաեւ ուտել փոքր քանակությամբ այդպիսի միս քնից առաջ։

Նաեւ կարելի է ուտել խաշած ձու, ձվածեղ առանց կաթի եւ ձու, ինչպես նաեւ թեփ, որոնք պարունակում են մագնեզիում, որը հանգստանում է կենտրոնական նյարդային համակարգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել