Չորսամյա Սոֆի Քեմփբելը գլխի ծանրագույն վիրահատության է ենթարկվել. բժիշկները մաս առ մաս հեռացրել են նրա գանգը եւ ապա մանր կտորներով հետ հավաքել: Վիրահատության պատճառը կրանիոսինոստոզն էր՝ գանգի կարերի վաղաժամ պաթոլոգիական սերտաճումը, ինչի արդյունքում ուղեղը աճի համար անհրաժեշտ տարածություն չի մնում:
Սոֆիի հիվանդությունը մեկ տարեկանում էր ախտորոշվել. բժիշկները փոքրիկի մորը՝ 31-ամյա Ֆիոնա Քեմփբելին զգուշացրել էին, որ առանց վիրահատական միջամտության դստերը ուղեղի անդառնալի վնասվածք է սպառնում, հաղորդում է FoxNews-ը:
«Ոչ ոք համոզված չէր, որ արդյունքը հաջող է լինելու: Բժիշկները մտադիր էին դստերս ողջ դեմքը «քանդել»՝ հոնքոսկրը ձեւափոխելու եւ սերտաճած կապաններն ազատ արձակելու համար», - պատմել է Ֆիոնան:
Գլազգոյի Հարավային հանրային հիվանդանոցում տեղի ունեցած վիրահատությունը 8 ժամ է տեւել եւ հաջողությամբ պսակվել: Թեեւ որոշ ժամանակ պարզվել է, որ աղջնակի մոտ նաեւ ողնաշարի կառույցի խախտում կա եւ, ոտքերի շարժունակության կորստից խուսափելու համար, հավելյալ վիրահատություն է հարկավոր:
Սոֆին երկրորդ վիրահատությանը եւս քաջաբար է դիմադրել եւ ներկայումս լիովին ապաքինված է համարվում, թեւ հիվանդանոցների նկատմամբ ֆոբիա է ձեռք բերել եւ հոգեբանական թերապիա է անցնում՝ խոչընդոտը հաղթահարելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր