Կորոնավիրուսի պանդեմիան հոգեկան խանգարումների համաճարակ է առաջացրել: Նման կարծիք է հայտնել Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցից Ռոբերտ Յոլքենը: Գիտնականն իր եզրակացությունները հրապարակել է The Lancet ամսագրում:
Նրա խոսքով՝ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ եւս կարող են խոցելի լինել կորոնավիրուսի նկատմամբ, ինչը դժվարացնում է բժշկական ծառայությունների տրամադրումն ու նպաստում այդ խմբում մահացության աճին:
Յոլքենը պատմել է տվյալների հետազոտության մասին, որոնք հավաքել է ավելի քան 69 մլն մարդու բժշկական քարտերից, որոնք բուժօգնություն են ստացել 2020 թվականի հունվարի 20-ից օգոստոսի 1-ը: Վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսը նպաստում է տագնապալի խանգարումների, անքնության եւ դեմենցիայի առաջացմանը: Ինչպես նաեւ կորելյացիա է հայտնաբերվել առկա հոգեկան խանգարումների միջեւ՝ կորոնավիրուսի ռիսկի մեծացմամբ: Դա հաստատել են նաեւ այլ հետազոտություններ:
Հայտնի է, որ իսպանական գրիպի պանդեմիան, որը տեղի է ունեցել գրեթե հարյուր տարի առաջ, հանգեցրել է բազմաթիվ նյարդաբանական եւ հոգեկան խանգարումների: Պանդեմիայի պայմաններում բժշկական քարտերը կարող են կարեւոր տեղեկություն տրամադրել, որն անհրաժեշտ է մարդկային հոգեկանի վրա պանդեմիայի հետեւանքները հասկանալու համար՝ նշել է մասնագետը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր