Պրեբիոտիկների կանոնավոր օգտագործումը հանգեցնում է հոգեկան բարօրության բարելավմանը տագնապայնության մակարդակի անկման շնորհիվ: Այդ մասին հաղորդվում է Scientific Reports-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Սուրեյից գիտնականները որոշել են պարզել՝ կարող են արդյոք ամենօրյա սպառման պրեբիոտիկ սննդային հավելումները բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը 18-25 տարեկան կամավորների շրջանում: Հետազոտողներն ուսումնասիրել են 64 առողջ կանանցից բաղկացած խումբը, որոնք չեն ունեցել ո՛չ ընթացիկ, ո՛չ նախկինում տագնապի ախտորոշում: Մասնակիցները ստացել են պրեբիոտիկ գալակտոոլիգոսախարիդների օրական չափաբաժինը, կամ պլացեբո 28 օրվա ընթացքում:
Ինչպես պարզվել է՝ պրեբիոտիկներ ստացած կանայք իսկապես տարբերվել են կայուն հոգեկան առողջությամբ եւ առողջ աղիներով՝ ի տարբերություն վերահսկիչ խմբի:
«Մենք կարող ենք օգտագործել պարզ եւ անվտանգ սննդային հավելումներ, ինչպիսիք են պրեբիոտիկները, ինչպես օգտակար աղիքային բակտերիաների ավելացման, այնպես էր մարդկանց հոգեկան առողջությունն ու երիտասարդների բարեկեցությունը բարելավելու համար»,-ասել է Սուրեյի համալսարանից դոկտոր Կատրին Քոհեն Քադոշը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր