• Latest news

Ո՞ր մթերքներն են բարձրացնում հեմոգլոբինը

11 դեկտեմբերի, 2021  15:30

Ո՞ր մթերքները կարող են բարձրացնել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Այս մասին իր կարծիքն է հայտնել նուտրիցիոլոգ Եվգենյա Դեգտյաննիկովան (Ռուսաստան)։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, օրգանիզմում հեմոգլոբինի պակասի դեպքում, ըստ մասնագետի, պետք է օգտագործել կարմիր միս, սուբմթերքներ եւ վիտամին C պարունակող մթերքներ՝ կաղամբ, թթու կաղամբ, կիվի, բրոկոլի։ Դրանք, ըստ մասնագետի, օգնում են երկաթի կլանմանը։

Նա նշել է, որ ցածր հեմոգլոբինը կարող է հանգեցնել վահանաձեւ գեղձի, կանանց վերարտադրողական համակարգի, լյարդի ֆունկցիայի խանգարման եւ դետոքսիկացիայի։

«Երկաթի դեֆիցիտի մասին կարող են վկայել շուրթերի եզրերի ճաքերը, արյան ցածր ճնշումն ու հաճախացած պուլսը»,- ​ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll