Ինչպե՞ս արդյունավետ կերպով ազատվել որովայնի ճարպային կուտակումներից: Սննդաբան Մայքլ Մոսլին (Մեծ Բրիտանիա) այս մասին իր խորհուրդներն է տվել։
Express-ը գրել է, որ պարզելու համար, թե ինչու է ճարպը կուտակվում որովայնի շրջանում, պետք է հասկանալ ինսուլինի աշխատանքի սկզբունքը։ Մասնագետի խոսքով՝ օրգանիզմն ինսուլին է արտադրում ուտելուց հետո՝ արյան մեջ շաքարի կայուն մակարդակը պահպանելու համար։ Հորմոնը նաեւ կարգավորում է ածխաջրերի նյութափոխանակությունը, մասնակցում է սպիտակուցների եւ ածխաջրերի փոխանակմանը։ Սակայն տարիքի հետ ինսուլինի արտադրությունը կարող է խախտվել, ինչը կարող է հանգեցնել քաշի ավելացման եւ որովայնի հատվածում ճարպային կուտակումների ձեւավորման:
Որովայնի ավելորդ ճարպից ազատվելու համար սննդաբանը խորհուրդ է տվել նվազեցնել շաքարի եւ պարզ ածխաջրերի օգտագործումը, անցնել ինտերվալային քաղցի եւ զբաղվել բարձր ինտենսիվության մարզումներով: Մոսլին խորհուրդ է տալիս 5%-ից ոչ ավելի շաքար պարունակող մթերքներ եւ ըմպելիքներ ընտրել։
Ըստ մասնագետի՝ ինտերվալային քաղցը կօգնի արագացնել նյութափոխանակությունը։
«Թեեւ ֆիզիկական վարժություններն ինքնին չեն օգնի ազատվել որովայնի մեջտեղի մասում գտնվող համառ ճարպից, դրանք կարող են վճռական դեր խաղալ ճարպերի կրկնակի կուտակման ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ արյան մեջ շաքարի իջեցման եւ ինսուլինի նկատմամբ զգայունության բարելավման գործում»,- ասել է մասնագետը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day