• Latest news

Վիտամին D-ի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղից մահացությունը

10 մայիսի, 2023  19:49

Վիտամին D-ի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղից մահացության հավանականությունը, պարզել են Քաղցկեղի ուսումնասիրման գերմանական կենտրոնի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Ageing Research Reviews ամսագրում։

Հետազոտողներն ուսումնասիրել են 14 հետազոտությունների տվյալները, որոնք իրականացրել է Քաղցկեղի հետազոտության գերմանական կենտրոնը, դրանց մասնակցել է մոտ 105 հազար մարդ։ Քաղցկեղից մահացությունը ոչ մեծ չափաբաժնով վիտամին D3-ի ամենօրյա ընդունման դեպքում 12 տոկոսով ավելի ցածր է եղել։ Այս արդյունքը նկատվել է նաեւ թե՛ դրա պակասն ունեցող, թե՛ այդ պակասը չունեցող մարդկանց մոտ։ Բարձր չափաբաժինները, որոնք ընդունվել են մեծ միջակայքերով, քաղցկեղից մահացության վրա ազդեցություն չեն ունեցել։

Արդյունքը հատկապես նկատելի է եղել հաստ աղիի քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ. 59 տոկոսի մոտ նկատվել է վիտամին D3-ի պակաս, ինչը կապված է եղել աննպաստ կանխատեսման հետ։

Հետազոտողների կարծիքով՝ մահացության նվազումը կապված է կալցիտրիոլ հորմոնի արտադրման հետ, որն օրգանիզմում սինթեզվում է վիտամին D3-ից եւ, ենթադրաբար, կարող է խանգարել ուռուցքի մեծացմանը։

Վիտամինի ամենօրյա օգտագործման հետազոտությունների ավելի մանրամասն ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ 70 եւ ավելի բարձր տարիքի մարդիկ ավելի շատ են շահել վիտամին D3-ի թերապիայից։ Բացի այդ, արդյունքն առավել ակնհայտ էր, երբ վիտամին D-ի ընդունումը սկսվել էր մինչեւ քաղցկեղի հայտնաբերումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll