H1N1 վիրուսը Տեքսասում. 6 մարդ մահացել է, 14 սահմանային վիճակում են

23 դեկտեմբերի, 2013  13:28

Տեքսաս նահագնի առողջապահության ներկայացուցիչները հաստատում են  խոզի գրիպի (H1N1) վիրուսից մահվան 6 դեպք:

Սա այն նույն H1N1-ն է, որն առջացրեց պանդեմիա  2009 թվականին:  Բժիշկներն արդեն որոշ ժամանակ է  վարակման նոր դեպքեր են ուսումնասիրում  Տեքսասում եւ ամոբղջ աշխարհում: Իրականում H1N1-ը ներգրավված է այս տարվա պատվաստումների ցանկի մեջ:

Ամբողջ տարածաշրջանի առողջապահության ներկայացուցիչները կոնֆերանս կազմակերպեցին՝ համեմատելով բոլոր դեպքերը:  Նրանք կասկածում են, որ դրաք բոլորը «խոզի գրիպի» դեպքեր են, հաղորդում է Kens 5-ը:

Հիվանդությունը սկսում է գրիպանման ախտանշաններով, հետո թոքաբորբ է զարգանում, իսկ որոշ դեպքերում ՝ օրգանների ֆունկցիայի խանգարում:  Բոլոր հիվանդները ի սկզբանե գրիպի  հայտնաբերման թեստի բացասական պատասխան են ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում