• Latest news

Օրաբաժնում կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ձվարանների ծերացումը. Aging-US

15 հուլիսի, 2025  18:10

Օրաբաժնում կալորիաների կրճատումն ի վիճակի է դանդաղեցնել ձվարանների տարիքային փոփոխությունները։ Նման եզրակացությանն են հանգել ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները մակակների վրա կատարված փորձի արդյունքում։ Արդյունքները հրապարակվել են Aging-US բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտողները երեք տարի շարունակ դիտարկել են երկու տարիքային խմբերի՝ երիտասարդ (10-13 տարեկան) և տարեց (19-26 տարեկան) կապիկների: Կենդանիներից մի քանիսը կերակրվել են սովորական սննդակարգով, մինչդեռ մյուսները՝ կալորիաներով սահմանափակված սննդակարգով, որը կազմում էր նորմայի 30%-ը։ Գիտափորձն ավարտելուց հետո գիտնականները վերլուծել են մակակների ձվարանների վիճակը։

Պարզվել է, որ երբ կալորիաները սահմանափակվում էր, ձվարաններում պահպանվում էին ավելի շատ առաջնային ֆոլիկուլներ՝ նրանք, որոնք կազմում են ձվաբջիջների պահուստը։ Արդյունքը հատկապես նկատելի էր տարեց կանանց շրջանում, որոնց դաշտանային ցիկլը դեռ չէր ավարտվել։ Բացի դրանից, կրճատված սննդակարգով կենդանիների ձվարանների հյուսվածքը ավելի մեծ առաձգականություն է պահպանել. այն ավելի քիչ կոշտ կոլագեն և հյուսվածքների կառուցվածքը պահպանող ավելի շատ հիալուրոնաթթու է պարունակում։

Հեղինակներն ընդգծում են, որ սննդակարգն ամբողջությամբ չի կանխել ֆոլիկուլների թվի տարիքային նվազումը։ Ավելին, այդ մոտեցման արդյունավետությունը մարդկանց շրջանում պտղաբերությունը պահպանելու համար դեռևս ապացուցված չէ: Սակայն, հաշվի առնելով մակակների և մարդկանց ֆիզիոլոգիական նմանությունը, տվյալները հիմք են տալիս հետագա հետազոտությունների համար։

Գիտնականների կարծիքով՝ սննդակարգը կարող է կարևոր գործիք դառնալ վերարտադրողական գործառույթը պահպանելու համար այն կանանց շրջանում, ովքեր ավելի հասուն տարիքում են հղիություն պլանավորում։ Աշխատանքը նաև հեռանկարներ է բացում վերարտադրողական առողջության պահպանման ոչ հորմոնալ մոտեցումների համար և ծերացման գործընթացում ընդգծում է նյութափոխանակության գործոնների կարևորությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll