• Latest news

Գվինեթ Փելթրոուն առաջարկել է իր դիետան տոներից հետո օրգանիզմը մաքրելու համար

6 հունվարի, 2014  12:56

41- ամյա գեղեցկուհի Գվինեթ Փելթրոուն  նրբաճաշակ խոհանոցի սիրահար է: Վերջերս նա բացահայտել է գաղտնիքը, թե ինչպես է  ինքը ձերբազատում իր օրգանիզմը տարբեր տեսակի թույներից:  Հատկապես եթե Սուրբ Ծննդին կամ Ամանորին նա իր օրգանիզմն հաճոյացրել է տարբեր ճաշատեսակներով:

Դերասանուհու «դետոքս» անունով դիետան հիանալի մաքրում է  օրգանիմզը, հատկապես լյարդը: Հատուկ խորհուրդներն են ՝ մեծ քանակությամբ ջրի, խոտաբույսերով թեյի,  աղցանների, ապուրների եւ թարմ ձկան շատ օգտագործումը:  Սուրճը, ալկոհոլը, ածխաջրերը, շաքարը եւ կաթնամթերքը արգելված են այս դիետայի ժամանակ:

Առողջ սննդի կողմնակից Գվինեթ Փելթրոուն  ներկայացնում է հունվարյան սննդակարգը, որը նրա խոսքով չի ստիպի ձեզ  «դիետայի զոհ» զգալ: Փելթրուոն պնդում է, որ նման դիետան չի ստիպի մշտապես « սով եւ ցուրս զգալ ձմեռային ամիսների ընթացքում»:

Ըստ ճաշացանկի օրը պետք է սկսել սենյակային ջերմաստիճանի կիտրոնով ջրից, իսկ հետո խոտաբույսերով թեյ խմել: Ճաշը բաղկացած  է  գազարով եւ կոճապղպեղով աղցանից,  գոլորշու վրա պատրաստված հավի ֆիլեից, հապալասով ու նշով կոկտեյլից, հում բանջարեղենից,  գոլորշու վրա եփած կանաչիով սաղմոնից: Ընթրիքը այս դիետայի դեպքում հիմնականում բաղկացած է վարունգի ապուրից, բրոկկոլիով ապուրից եւ սաղմոնից։

Շատ կարեւոր է օրվա ընթացքում մշակել սնուցման գրաֆիկ, խորհուրդ է տալիս դերասանուհին: Գուրմանները  կուրախանան, իմանալով, որ այս տարի « դետոքս» դիետան, ի տարբերություն նախորդ տարիների, հագեցած է սննդամթերքներով, հաղորդում է Daily Mail-ը:

Անցյալ տարի խոհարարական գիրք գրած եւ հրատարակած Գվինեթը, առողջ կենսակերպի մասին բլոգ է վարում: Այս գործունեությունը նա սկել է այն բանից հետո, երբ  նրա մոտ սակավարյունություն հայտնաբերեցին ( վիտամին D-ի անբավարարություն), որն առաջացել էր սթրեսի ֆոնի վրա:  Նրա բժիշկը դիետա նշանակեց, որով արգելվում էր սուրճը, ալկոհոլը, շաքարը, ձուն, ցորենը, միսը եւ վերամշակված սննդամթերքները: Հենց դա կօգներ դերասանուհուն վերականգնել օրգանիզմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll