Գիտնականները հայտնում են ցողունային բջիջների զանգվածային արտադրման հնարավորության մասին

24 հուլիսի, 2015  18:55

Բացահայտվել է սինթետիկ նյութ, որը կարող է ցողունային բջիջների գործարանի հիմք հանդիսանալ: Այս նյութի հիման վրա կսկսվի մարդու էմբրիոնալ բազմապոտենտ ցողունային բջիջների արտադրությունը, նշում են Նոթինգեմի համալսարանի գիտնականները:

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները պոլիմերներ էին փնտրում, որոնց միջոցով հնարավոր կլիներ մարդու էմբրիոնալ ցողունային բջիջներ աճեցնել շատ մեծ քանակությամբ: Օգտագործելով բարձր թողունակությամբ նյութեր՝ նրանց պարզեցին, որ պոլիմերներների միջոցով է կարելի միլիարդավոր միանման բջիջներ աճեցնել:

Այս բացահայտումը շատ կարեւոր է ռեգեներատիվ բժշկության հետագա զարգացման համար, որը աճ է ապրում վերջին 5 տարիներին: Ցողունային բջիջների գործարանների շնորհիվ բազմաթիվ պացիենտներ կստանան կենսականորեն անհրաժեշտ բուժում: Ինչպես նշեց պրոֆեսոր Կրիս Դենինգը՝ հետազոտության հեղինակը: Պոլիմերների կլինիկական փորձարկումները դեռեւս գտնվում են  վաղ փուլում, սակայն այս նյութի օգտագործումը դրա մասսայական արտադրության դեպքում կարող է սկսվել արդեն մի քանի տարի անց:

Ցողունային բջիջները, ինչպես ենթադրում են գիտնականները, ապագայումա ակտիվորեն կօգտագործվեն սրտի, լյարդի, ուղեղի խնդիրների բուժման համար: Արդեն այսօր ցողունային բջիջներով բուժում են ստանում աչքերի հիվանդություններով տառապողները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում