• Latest news

Պլաստիկ վիրաբուժության միտումները. Ճարպի իմպլանտացիա եւ երիտասարդացնող ներարկումներ

15 օգոստոսի, 2015  15:45

Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանն, այսօր, օգոստոսի 15–ին լրագրողներին ներկայացրեց պլաստիկ վիրաբուժության նոր միտումները։ Բժիշկն առանձնացրեց ճարպի տրասպլանտացիան, որը նրա խոսքով մեծ թափ է ստացել եւ զարգացում է ապրում։

«Ամենանոր տենդենցներից է ճարպի տրանսպլանտացիան։ Քանի որ ճարպը պարունակում է  մեծ քանակով ցողունային բջիջներ այն հիմանականում տեղափոխում են մարմնի մի մասից  դեմքի վրա՝ կնճիռների հարթեցման համար։ Ինչպես նաեւ ճարպի միջոցով  մեծացնում են կրծքերն ու հետույքը», -ասաց բժիշկը, հավելելով, որ  զարգացում են ապրում նաեւ  երիտասարդացման ոչ վիրահատական մեթոդները։

«Գնալով զարգացում են ապրում  նաեւ երիտասարդացման ոչ վիրահատական մեթոդները։ Դա իրենից ներկայացնում է ընդամենը ներարակում։ Եվ եթե այլ վիրահատական միջամտություններց հետո մարդը որոշակի ժամանակով կտրվում է ակտիվ կյանքից, ապա այս դեպքում նման բան չկա, չնայած արդյունքն էլ այդքան երկարատեւ չի կարող մնալ», -ասաց Կարեն Դանիելյանը։

Անդրադառնալով սիլիկոնե իմպլանտների վերաբերյալ տարածված այն տեղեկատվությանը, որ սրանք կարող են ուռուցք առաջացնել, բժիշկը նշեց, որ դա թյուր տեղեկատվություն է եւ նման բան չի կարող լինել։

«Իմպլանտները չեն առաջացնում ուռուցք, դա թյուր տեղեկատվություն է։ Այն  պարզապես օտար մարմին է  եւ կարող է լինել օրգանիզմ, որ այն չնդունի», – ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել