Մինչեւ հղիությունը մոր ճարպակալումը կրկնակի բարձրացնում է երեխայի մահվան հավանականությունը

20 նոյեմբերի, 2015  13:19

Այն կանանց երեխաները, որոնք մինչեւ հղիանալը տառապում էին ճարպակալումով, կրկնակի հաճախ են մահանում նորածնային տարիքում, նախազգուշացնում են Փիթսբուրգի համալսարանի գիտնականները: Մինչդեռ յուրաքանչյուր երրորդ կին հղիանում է՝ ունենալով մարմնի անառողջ զանգված: Այս տվյալները առաջացնում են մասնագետների մտահոգությունը ու շեշտում վերարտադրողական տարիքի կանանց ճարպակալման դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Մասնագետները հավաստիացնում են,ո ր հղիանալուց առաջ ավելորդ կիլոգրամներից ազատվելը, իսկ հետո՝ հղիության ընթացքում խորհուրդ դրված չափով գիրանալը (ոչ ավել ոչ պակաս), զգալիորեն նվազեցնում է ներածնային՝ այսինքն մինչեւ մեկ տարեկան երեխաների մահվան հավանականությունը: Մյուս խնդիրն էլ այն է, որ կանանց կեսը հղիության ընթացքում կամ չափից շատ են գիրանում, կամ չափից քիչ:

Գիտնականների խոսքով, ավելորդ քաշի խնդիր ունեցող կանայք ճիշտ կանեն խորհրդակցեն դիետոլոգի հետ, եթե հղիանալու մտադրություն ունեն:

Ամերիկայի միացյալ նահանգներում ամեն տարի 24 հազար նորածին է մահանում: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում 26-րդ տեղն է զբաղեցնում: Հետազոտողները կանանց մի քանի խմբերի են բաժանել՝ ըստ հղիանալուց առաջ նրանց քաշի: Պարզվել է, որ նորածնային մահվան հավանականությունը ավելի բարձր է այն մայրերի երեխաների մոտ, որոնք հղիությունից առաջ տառապում էին ճարպակալումով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում