Imperial College London-ի ուսանող բժիշկները օնլայն խաղ են մշակել սմարթֆոնների համար, որը կօգնի հրաժարվել ծխելուց: Խաղի հիմքում մտավոր- վարքագծային պսիխոթերապիայի (Cognitive Behavioural Therapy (CBT)) սկզբունքներն են: Խաղի օգնությամբ մարդը, որն ուզում է թողնել ծխելը, կարող է իր առաջ անձնական նպատակ դնել ու հետեւել իր հաջողություններին:
«Որպես ուսանող բժիշկներ մենք գրեթե ամեն օր տեսնում ենք մարդկանց, որոնք տառապում են ծխելու հետեւանքներից: Նրանցից շատերն ուզում են թողնել ծխելը, բայց նրանք աջակցության կարիք ունեն՝ ասել է հավելվածի մշակողներից մեկը՝ Յուսուֆ Շերվանին, ելույթ ունենալով Լոնդոնում Բրիտանական մասնագետների միության՝ թոքերի քաղցկեղին նվիրված ձմեռային գիտաժողովի ընթացքում,- Մենք հույս ունենք, որ այս խաղը ժողովրդական կդառնա ու հասանելի կլինի բոլոր նրանց, ովքեր ուզում են հրաժարվել ծխելուց: Մենք հավատում ենք, որ այն իրոք կարող է շատ բան փոխել»:
Գիտաժողովի մասնակիցները բարձր են գնահատել ուսանողների մշակումը ու նշել են, որ այս հավելվածը կարող է իրոք օգտակար լինել նրանց համար, ովքեր ուզում են հրաժարվել ծխելուց: Ավելին, մարդկանց մեծամասնությունն այսօր սմարթֆոններ կամ պլանշետներ ունի, որոնց վրա կարող է ներբեռնել այդ խաղը, քանի որ դրա համար առանձնահատուկ ֆինանսական ներդրումներ չեն պահանջվում: Ամենայն հավանականությամբ այդ հավելվածը արդեն մոտ ժամանակներս հասանելի կդառնա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day