• Latest news

Կինը մեկ այլ մարդու կրծքում լսել է զոհված որդու սրտի խփոցը

7 ապրիլի, 2016  18:08

2012-ին Լիզա Լեւի Շուլցի 18-ամյա որդին մահացել էր վթարի հետեւանքով, իսկ երեք օր անց նրա սիրտը փոխպատվաստել էին   64 տարեկան Թերրի Հուպերին, որը փոխպատվաստման խիստ կարիք ուներ: Այժմ`   4 տարի անց, Լիզան դարձյալ լսել է որդու սրտի խփոցը, այժմ արդեն` Թերրի Հուպերի կրծքում: 

Լեւին զոհվել էր դժբախտ դեպքի հետեւանքով, նա մեքենայի տակ էր ընկել: Դրանցից կարճ ժամանակ առաջ նա համաձայնագիր էր ստորագրել, որ մահից հետո իր օրգանները տրվեն փոխպատվաստման կարիք ունեցող մարդկանց: Այդպես Թերրին ստացավ Լեւիի սիրտը: Տղայի օրգանների մեծ մասը` նույնիսկ մաշկը եւ աչքերը, եւս փոխպատվաստվել են: Լեւիի օրգանները ստացած մարդկանց ընդհանուր թիվը գրեթե  60 է:

Լիզա Սուոնսոնին այս տարի հաջողվեց Նեբրասկայի նահանգի Օմահայում գտնվող բժշկական կենտրոնում հանդիպել  Հուպերին եւ լսել զոհված որդու սրտի խփոցը: Թերրի Հուփերը Լիզային դիմավորել է Լեւիի պատկերով շապիկով: Տղամարդը հուզվել է հանդիպմանը եւ ասել, որ տղան նրա համար իսկական հերոս է, եւ ամեն օր, ամեն րոպե շնորհակալություն է հայտնում նրան, որ իրեն ողջ մնալու հնարավորություն է տվել: 

Երբ Լիզային խնդրել են պատմել լսածից իր տպավորությունների մասին, նա հայտնել է, որ  «սիրտն այնպես է հնչում, ասես հենց այնտեղ է, որտեղ պիտի լիներ»:

«Ես միաժամանակ ուրախություն եւ վիշտ եմ ապրում: Ցավում եմ, որ որդիս այլեւս կողքիս չէ, բայց ուրախ եմ, որ նա կարողացել է օգնել Թերրիին», – ասել է Լիզա Սոուսոնը:

Նա նաեւ նշել է, որ Թերրին սիրում է կատակել, ճիշտ իր որդու նման: Թերրին էլ խոստովանել է, որ այդ հատկանիշն իր մոտ հատնվել է միայն սրտի փոխպատվաստումից հետո:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել